«Հրապարակ». Գեւորգ Պապոյանը նախարարական «կայֆերի» մեջ էր
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը դեռ պատգամավոր է, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգի, մանդատը վայր դնելու դիմումից 1 շաբաթ անց պետք է կրկնի հրաժարականը, սակայն երեկ ԱԺ-ում նա արդեն նախարարական «կայֆերի» մեջ էր։
Հիշեցնենք, որ Փաշինյանը որոշել է Վահան Քերոբյանի փոխարեն Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար։ Նախագիծ զեկուցելու նպատակով ԱԺ եկած էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը երեկ, բառի բուն իմաստով, վազում էր ապագա շեֆի՝ Պապոյանի ետեւից, կրնկակոխ ուղեկցելով նրան։
Պապոյանից հետո պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՔՊ ցուցակի, Դավիթ Կարապետյանինն է, ով 2018-ի դեպքերից հետո նշանակվեց Մալաթա-Սեբաստիայի վարչական ղեկավար։ Նաեւ աշխատել է ՊՎԾ-ում` որպես ծառայության ղեկավարի խորհրդական։ Նա ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում