Iravunk.com | Ավտոներկրողները կշրջափակեն ՊԵԿ-ը․ հարկային մարմինը ապօրինաբար չի տալիս տնտեսվարողների ԱԱՀ-ն (hraparak.am)
Հանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ Պետրոսյան Ռուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ) Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ Մկրտչյան Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Սպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան

Ավտոներկրողները կշրջափակեն ՊԵԿ-ը․ հարկային մարմինը ապօրինաբար չի տալիս տնտեսվարողների ԱԱՀ-ն (hraparak.am)

Ներքաղաքական

Պետական եկամուտների կոմիտեի շուրջ բունտ է հասունանում։ Ավտոներկրողները պատրաստվում են շրջափակել ՊԵԿ-ը։ Բանն այն է, որ Հայաստանի հարկային մարմինը արդեն շուրջ մեկ տարի է չի վերադարձնում տնտեսվարողների մեքենաների վաճառքի ավելացված արժեքի հարկը՝ ԱԱՀ-ն։ Թեմային լավատեղյակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ ՊԵԿ-ը քննչական կոմիտեի հետ միասին տնտեսվարողներին ռեկետի են ենթարկում, նպատակ ունեն այս բիզնեսն էլ իրենցով անել՝ մոնոպոլիա ստեղծել։ 


«ՊԵԿ-ը ապօրինություն է անում։ Առանց հիմքերի մտնում է ավտոներկրող ընկերություններ, ճնշումներ է բանեցնում մարդկանց վրա, ասում է՝ հրաժարվեք ԱԱՀ-ից, հակառակ դեպքում մեր ձեռքի տակ եղած գործիքակազմերով այնքան ճնշում կգործադրենք, որ ստիպված կլինեք փակել ֆիրմաները։ Ասում են ու անում՝ շինծու գործ են բացում, ամիսներով քննում են, բիզնես գործունեությունը սարքում են անտանելի, տնտեսվարողն այլեւս չի կարողանում նորմալ աշխատել, գործը պրավալ է գնում, ստիպված փակում է բիզնեսը»,-նշեց պատգամավորը։ 

Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ օրենքի ոչ մի կետով ՊԵԿ-ը չի կարող ստիպել տնտեսվարողին հրաժարվել իր ԱԱՀ-ից։ «Սա ապօրինություն է, տեռոր են անում։ Անգամ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է այս մասին հայտարարել։ Հարյուրավոր ֆիրմաներ ՊԵԿ-ի այս ռեկետի հետեւանքով փակվել են։ Բադասյանն անհեթեթ հիմնավորումներ է բերում, թե ավտոներկրողները շատ են գումար աշխատում, պիտի կանխեն։ Մինչդեռ այլ պատճառներ կան այս ռեկետի հետեւում։ Շուկայում հայտնվել են բիզնեսով զբաղվող իշխանության հետ փոխկապակցված անձինք, որոնց համար ՊԵԿ-ը մոնոպոլիայի հիմքեր է ստեղծում»,-ընդգծեց Դանիելյանը։ 

Պատգամավորը ահազանգում է՝ ավտոներկրողների համար տասը օրից ավելի լուրջ խնդիրեր են լինելու, Ռուսաստան արտահանվող մեքենաների վրա լրացուցիչ հարկատեսակ կա սահմանված, որը մինչեւ այս ամսվա վերջ կրկնապատկվելու է։ 

«Սա լրացուցիչ բեռ է լինելու ավտոներկրողների վրա։ Այսպես շարունակվի, Հայաստանն այլեւս չի կարողանալու մեքենա արտահանել, ինչը լուրջ հարված է լինելու պետության տնտեսության վրա»,-հավելեց նա։

Փաստաբան Հրանտ Անանյանը, որն իր մոտ ունի նմանատիպ մի քանի գործեր, նկատում է՝ գուցե ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողներ էլ կան, բայց պետական մարմինները «թացը չորի հետ են խառնել»՝ բոլոր ավտոներկրող ընկերությունների վրա անհիմն գործընթացներ է սկսվել։ ՊԵԿ-ն այս ապօրինությունները, ըստ փաստաբանի, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների վարչության հետ միասին։ 

«Սկզբում ՊԵԿ-ի օպերատիվ վարչությունն է գործերը բացում, հետո քննչական կոմիտեում երկարաժամկետ քննվում են այդ գործերը, որի ընթացքում հարցաքննությունների են կանչվում տնտեսվարողները, նոր ստուգումներ են նշանակվում, արգելանքներ են դրվում, այսինքն՝ ամեն ինչ անում են, որ տնտեսվարողին նեղություն տան։ Ավտոմեքենաների բիզնեսի շնորհիվ Հայաստանը դարձել էր տրանզիտ գոտի ԱՊՀ երկրների համար, ինչը տնտեսության վրա դրական ազդեցություն էր թողնում։ Բիզնեսով զբաղվողների շնորհիվ պետական բյուջե մեծ գումարներ էր մտնում, հետեւաբար՝ այս արհեստական խոչընդոտները չեն բխում ՀՀ-ի շահերից»,-ընգծեց Անանյանը։

Դավիթը, որն այս գործով տուժածներից մեկն է, ասում է՝ արդեն մեկ տարի է շուկայում այս վիճակն է, ՊԵԿ-ը չի տալիս ԱԱՀ-ի գումարը, ընկերությունը գնում է սնանկացման։ 

«Բացատրեմ, թե օրինակ իմ բիզնեսի վրա ոնց են ճնշում գործադրում, որ ստիպված լինեմ գործը փակել, ու գնալ էս երկրից։ Մինչեւ դեկտեմբերի 1-ին 20 տոկոս վերադիրի նոր օրենքը ուժի մեջ կմտներ, ապօրինաբար պահանջում էին 10 տոկոս վերադիր, այն չապահովելու դեպքում մեքենաները սահմանի վրա պահում են ու թույլ չեն տալիս արտահանել։ Դեկտեմբերի 1-ին նոր օրենք ուժի մեջ մտավ՝ կապ չունի, թե ներմուծողը ինչ գնով է մեքենան բերել ու վաճառել, համարում են, որ ավտոներկրողը 20 տոկոս եկամուտ է ունեցել, ուստի տնտեսվարողը առնվազն մեքենայի ինքնարժեքի 3,6 տոկոսը պետք է մուծի պետբյուջե՝ շահութահարկի տեսքով։ Սա դեռ քիչ է, նույն մեքենան արտահանելու դեպքում, արտահանողից պահանջում են եւս 10 տոկոս վերադիր։  Օրինակ, եթե «Ա» ՍՊԸ-ն ներմուծել է մեքենա, որի ինքնարժեքը կազմել է 250 հազար դոլար (առանց ԱԱՀ), ապա այն Հայաստանի ներսում «Բ» ՍՊԸ-ին առնվազն պետք է վաճառի 300 հազար դոլարով (առանց ԱԱՀ), իսկ վերջինս էլ պարտավոր է նույն մեքենան արտահանելուց գինը բարձրացնել 10 տոկոսով, այսինքն՝ արտահանեն 330 հազար դոլարով (առանց ԱԱՀ)։ Օրենքով նման բան չկա։ Ասում ենք՝ բացատրեք, թե ինչի համար պիտի 10 տոկոս տանք, տեսուչներն ասում են՝ վերեւներից հրահանգ կա»,-նշեց մեր զրուցակիցը։  

Դավիթը շեշտում է՝ ավտոներկրողների մեծ մասը վարկերով են գործն անում, տարբեր պատճառաբանություններով ձգձգում են ԱԱՀ-ի հետ վերադարձը, հետո վախեցնում են, թե կա՛մ պիտի հրաժարվեք, կա՛մ քերական գործ կբացենք, կմտնենք ստուգումների։ 

«Համաձայն ենք, թող մտնեն ստուգումներ անեն, ես բարեխիղճ տնտեսվարող եմ, ֆիրմայում ոչ մի խնդիր չեն գտնելու։ Չեն բացատրում, թե ինչ են ստուգում։ Մեքենան արտահանելուց մի 10-15 օր հետո ՊԵԿ-ից զանգում ասում են՝ ԱԱՀ-ի դիմումները հետ վերցրեք, հակառակ դեպքում ուղարկում ենք օպերներին։ Հարցնում ենք՝ ի՞նչ հիմքով, չեն պատասխանում։ ՊԵԿ-ի օպերներին էլ ներքին հրահանգ կա՝ գործերը չփակել, ուղարկել քննչական կոմիտե։ Եթե անգամ օպերները ոչ մի խախտում չեն գտնում, ստուգումների ժամկետները ավարտվելուց հետո ստիպում են ուղարկել Քննչական կոմիտե, այնտեղ էլ գործը քնում է, ամիսներով, տարիներով մնում է քննիչների սեղանին։ Դուրս եկավ՝ բիզնեսը ուղղակի խորտակեցին, տնտեսվարողը «խաղից» դուրս եկավ։ Տարբերակներից մեկն այն է, որ ուզում են դարձնել մոնոպոլիա, դաշտում լինեն միայն իրենց մարդիկ։  Եթե նախկինում տրիլիոններով էր բյուջեն գումար մտնում, այս պահին շուկան մեռած է։ Ավտոներկրողները էլ չեն զբաղվում էս գործով։ Մենք տեղյակ ենք, որ ներքին հրահանգ կա իջեցված՝ ումից կարող եք փողերը պահեք, մի տվեք»,-ընդգծեց զրուցակիցս։     

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Պետական եկամուտների կոմիտեից, թե ի՞նչ հիմքով հետ չեն վերադարձնում բարեխիղճ տնտեսվարողների ԱԱՀ-ն, եթե ՀՀ օրեքով պարտավոր է ՊԵԿ-ը այն վերադարձնել տնտեսվարողին։ Կառույցից դեռ սպասում ենք պարզաբանումների։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am:



Հանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода