Երիկամային անբավարության անդառնալի հետևանքները եւ լավագույն բուժումը «Աստղիկ» բկ-ում
ՏեսանյութերՀամակարգային քրոնիկ հիվանդությունները հաճախ առողջական տարբեր եւ աննշան թվացող խնդիրների անտեսման հետեւանքն են: Իհարկե, անբուժելի եւ անկառավարելի ախտահարումները երբեմն հանկարծակի են պատուհասում մարդուն` խաթարելով բնականոն կենսակերպը: Սակայն կան հիվանդություններ եւ հիվանդագին վիճակներ, որոնց նկատմամբ անուշադրությունը ժամանակի ընթացքոևմ կարող է հանգեցնել այնպիսի լուրջ բարդությունների, որոնք ոչ միայն վտանգում են կյանքի որակը, այլեւ լրջագույն սառնալիք են գոյությանը:
Այդ հիվանդությունների շարքին է դասվում երիկամային անբավարարությունը, որոնց ախտանշանները մենք հաճախ անտեսում ենք` հոգնածություն, միզապարկի ֆունկցիայի փոփոխություն, այտուցվածություն, չորություն, ցան, քոր, ցավ գոտկատեղում:
Երիկամային անբավարարության առաջացման պատճառների, տեսակների, ժառանգական նախատրամադրվածության, ախտորոշման, երիկամափոխարինող բուժման` դիալիզի կարեւորության, այն որպես դատավճիռ չընկալելու կարեւորագույն խնդրի մասին զրուցել ենք «Աստղիկ» բկ-ի Հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկ, հեմոդիալիզի մասնագետ Արևիկ Մկրտչյանի հետ: