ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ՍպորտԻտալիայում ընթացող Բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում, որին մասնակցում են 113 երկրի շուրջ 700 բռնցքամարտիկներ, պիտի փաստել, որ հեշտ չի վաստակել ոսկե մեդալ, սա Աշխարհի առաջնությունից էլ բարդ մրցաշար է ստացվում, որովհետև Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար, պետք է 4 հաղթական մենամարտ ունենալ։
Մեր երկրի ներկայացուցիչ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, շարժվում է դեպի Փարիզ 2024։ Նա, երկրորդ մենամարտում, պարտության մատնեց Բելգիայի ներկայացուցիչ Նոա Հաջիտին։ Առաջին իսկ ռաունդից, հայ բռնցքամարտիկը արագ տեմպ հաղորդեց պայքարին և սկսեց հուժկու հարվածներով ցնցել մրցակցին, արդյունքում առաջին երեք րոպեներից հետո վստահ առավելությամբ 5։0 հաշվով հաղթեց, իսկ երկրորդ ռաունդում, բելգիացին արդեն զգացել էր հայ մարզիկի հարվածների ուժը, ավելի զգույշ էր գործում, սակայն դա չխանգարեց Ռաֆայելին հաղթել 4։1 հաշվով այդ ռաունդում։ Երրորդ ռաունդում, Հովհաննիսյանը գործում էր հաղթողի դիրքից, տարածության վրա պահելով մրցակցին, նոկդաունի ենթարկելով 5։0 հաշվով։ Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ուներ հսկայական առավելություն, իսկ երրորդ ռաունդում նա նոկդաունի ենթարկեց մրցակցին, այդպես տանելով տպավորիչ հաղթանակ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել Ռաֆայելի հետ, նա այսպես մեկնաբանեց իր երկրորդ հաղթական մենամարտը. «Մենամարտս բարդ էր, ճիշտ է բոլոր ռաունդներում առավելություն ունեցա, բայց թե տեմպը, թե հարվածները շատ էին ամեն ինչ։ Փորձառու մրցակցի հետ էի Բելգիայի ներկայացուցչի, կարևորը մերն էր հաղթանակը։ Նույն տեմպով կշարժվենք առաջ։ Իմ հաջորդ մենամարտը կլինի իռլանդացի Կելին Կասիդիի հետ, նա ևս բավականին փորձառու մարզիկ է, սակայն ես գիտեմ նրա ուժեղ և թույլ կողմերը։ Ուսումնասիրել եմ մրցակցիս ի սկզբանե մրցաշարից առաջ, էլ ավելի լավ կուսումնասիրեմ, կառաջադրեմ բարդ պայքար հաղթանակի հասնելու համար»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ