Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իտալական «Ինտերի» հիմնադրման 116-ամյակը:
«Ծնունդդ շնորհավոր «Ինտեր»: Եվս երեք միավոր թիմից»,- գրել է 35-ամյա կիսապաշտպանը:
«Ինտերն» իմ հիմնադրման օրը՝ մարտի 9-ին, Ա սերիայի 28-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության էր հասել «Բոլոնիայի» նկատմամբ։
«Ինտերը» 75 միավորով Ա սերիայի առաջատարն է, 18 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: