ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ՈՒ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ
ՍպորտԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW /ներկայացրել է ազատ ոճի ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը։ Հայ մարզիկներից լավագույնների թվում ընդգրկվել են 3-ը, մինչև 57 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, բարձրացել է 2-րդ հորիզոնական։ Այդ քաշային կարգի առաջատարը ազգությամբ սերբ Ստևան Անդրիան Միլիլն է։ Մինչև 65 կգ քաշային կարգում, լավագույնը նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՆ է, իսկ մինչև 70 կգ քաշային կարգում առաջատար է դարձել ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ։ Նա այս տարի առաջին անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Եվ ահա, այս ուրախալի նորության առթիվ, Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Արման, դասակարգման աղյուսակում առաջատար դառնալու առթիվ։
- Շնորհակալ եմ։ Լավ է, որ առաջատար ես լինում, միավորներ ես վաստակում։ Շատ ուրախ եմ, որ առաջինն եմ իմ քաշային կարգում։
- Արման, իսկ առաջիկայում ինչ մրցաշարեր կան։
- Պատրաստվում եմ Աշխարհի առաջնությանը, որը լինելու է Փարիզի Օլիմպիական խաղերից հետո։ Պիտի պայքարեմ, որպեսզի կարողանամ նվաճել նաև Աշխարհի ոսկե մեդալը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ