Նիկոլը ցույց տվեց, որ ինքն անշարժ գույքի բրոկեր է. Կարապետ Պողոսյան
ՏեսանյութերԸնդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ, «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղեր Նիկոլ Փաշինյանի այցին, նշեց, որ վերջինս ցույց տվեց իր բրոկեր տեսակը:
— Թող ներեն ինձ անշարժ գույքի առեւտրով զբաղվող բոլոր բրոկերները, որ Նիկոլին համեմատում եմ իրենց հետ, որովհետեւ նա անհամեմատելի է` վատ իմաստով: Այո՛, Նիկոլը ցույց տվեց, որ ինքն անշարժ գույքի բրոկեր է, երկրի ղեկավար չէ: Նա տավուշցի էլ չէ, այն իր Հայրենիքը չէ: Նա գնացել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր` մարդկանց համոզելու, թե ձեր տները, ձեր հողը վաճառել եմ` խելոք դուրս եկեք, ձեզ էլ իմ աշխատած փողից «փայ» կտամ: Բոլորովին էլ այս այցը ժողովրդավարության դրսեւորում չէր, ոչ էլ քաղաքական գործչի հոգատարություն էր: Ընդամենը նա հերթական գործարքն է կատարել եւ այդ գործարքը հաջողության հասցնելու համար` պետք է մարդկանց համոզել, որ իրենց տներից դուրս գան: Մյուս դեպքերում, օրինակ, Արցախի ազատագրված տարածքներում ամեն ինչ այլ էր, կոնկրետ պայմանավորված ռազմական գործողությունների, զոհերի արյան գնով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Իսկ Տավուշի պարագայում նաեւ թշնամու համար է շատ դժվար գրավել, որովհետեւ այնտեղ թե՛ բնութունը, թե՛ տարիներ շարունակ իրականացված ինժեներական աշխատանքները, դիրքերը շատ ավելի ամուր են: Եվ այստեղ հողեր հանձնելու համար Փաշինյանն ընդամենը մեկ տարբերակ ունի` համոզել կամ վճարել մարդկանց, որպեսզի համաձայնեն դուրս գալ իրենց տներից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.