Ադրբեջանի բոլոր տարածքային պահանջներն ապօրինի են. Ալավերդյան
ՆերքաղաքականՀայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով` Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի բոլոր տարածքային պահանջներն ապօրինի են:
— Այդ հողերը պատկանում են միայն ու միայն հայ ժողովրդին` ոչ միայն պատմականորեն, այլեւ` իրավական առումով: Եվ դրանք հանձնելը նշանակում է խախտել Սահմանադրությունը: Որեւէ մեկը որեւէ ձեւով իրավունք չունի որեւէ մի թիզ հող հանձնել, նվիրել, վաճառել: Եթե անգամ հազարավոր դոլարներ տան, հայերս իրավունք չունենք խոսել, թե այդ տարածքների հանձնումը վերաբերում է միայն Տավուշի սահմանամերձ գյուղերին: Մեր գյուղը Հայաստանն է: Եվ Հայաստանի տարածքների մասին խոսել կարող է միայն ու միայն Հայաստանի ամբողջ ժողովուրդը: Այսօր ներսից մեզ զավթել է մի թիմ, որը եկել է պատրաստ ծրագրերով` սպասարկելով թուրք-ադրբեջանական` հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: