Ամեն րոպե սպասում ենք մի վատ բանի, շվարել մնացել ենք. Իրավիճակը Ոսկեպարում
Թեմա«Ոսկեպարցիները շվարած են, չգիտեն, թե վաղը իրենց տունը իրենցը կլինի, թե՞ չէ: Ամեն րոպե սպասում ենք մի վատ բանի, չգիտենք շվարել մնացել ենք, ոչ ուզում ենք խոսել, ոչ էլ: Տղամարդիկ քունդադար կորցրած ման են գալիս, մինչեւ տեսենք ինչա գալիս գլխներիս»,-անդրադառնալով Ոսկեպարի շուրջ վերջին զարգացումներին, ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, այլ հարցեր չմեկնաբանելով: