Զատկական այս գեղեցիկ օրով արժանի լինենք Աստվածային Սիրո
ՀասարակությունՍիրելու, ներելու, ներողամտություն հայցելու արվեստը
Յուրաքանչյուր ոք ունի երջանիկ ապրելու իր պատճառը։ Յուրաքանչյուր ոք ունի իր երջանկությունը գտնելու իր հնարավորությունը, սակայն դա չի կարող և հնարավոր էլ չէ լինի ի հաշիվ ուրիշի։ Այն անհրաժեշտ է, որպեսզի լինի հանուն, այլ ոչ թե՝ ընդդեմ։
Բացարձակ չեմ։
Զատկական այս գեղեցիկ օրով հայցում եմ նրանց ներողամտությունը, ովքեր վիրավորվել կամ կարող էին վիրավորվել ինձանից, ում գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար վիրավորել եմ։
Զատկական այս գեղեցիկ օրով ներում եմ բոլորին, ովքեր ինչ-ինչ պատճառներով առերևույթ վիրավորել են գիտակցաբար կամ ոչ, բացառությամբ դավաճանների։ Հիսուս ներեց մարդասպանին, սակայն դավաճան՝ Հուդային՝ ոչ։
Զատկական այս գեղեցիկ օրով արժանի լինենք Աստվածային Սիրո։ ՍԷՐ, որի ուժով է բացառապես հնարավոր ետ բերել հարկադրաբար խլված արժանապատվությունը։
ՓԱՌՔԸ ՀԻՍՈՒՍԻՆՆ Է։
Լևոն Բաղդասարյան