Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է Շարմազանով Իրանը զորքեր կուղարկի Սիրիա. Արախչի Երեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունը Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik Արմենիա Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

«Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք». ինչ են խորհուրդ տվել հայ ժողովրդի մեծերը

Ներքաղաքական

Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միությունում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ  «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք» վերնագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը նախատեսված է բոլոր այն ընթերցողների համար, որոնք հետաքրքրվում են հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի եւ արեւմտյան տերությունների խաղացած դերով։ Նշենք, որ գրքի համահեղինակը պրոֆեսորի թոռն է՝ Դավիթ Պետրոսյանը: 

Հատկանշական է գրքից մի հատված, որը ներկայացնում ենք ստորեւ: Հեղինակը հորդորում է չմոռանալ եւ հավատարիմ մնալ հայ ժողովրդի մեծերի խորհրդին:

«Հայ ժողովրդի պատմական ճակատագրում Ռուսաստանի ունեցած դրական դերն այսօր ժխտողներին՝ նրանց, ովքեր կարծում են, թե «սա 20-րդ դարի սկիզբը չէ, սա 21-րդ դարն է բոլորովին այլ հնարավորություններով: Եվ դերակատարներն են փոխված՝ թե՛ ռեգիոնալ, թե՛ արտառեգիոնալ, եւ խնդիրներն են փոխված», ուզում եմ հիշեցնել հայ ժողովրդի մեծագույն զավակների՝ Հովհաննես Թումանյանի, Մեծն Կոմիտասի եւ Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի պատգամները:

Հայ ժողովրդի այս երեք նշանավոր զավակները` Անդրանիկը` զենքով, Թումանյանը` իր փիլիսոփայությամբ, գրական ու հասարակական գործունեությամբ, Կոմիտասը` ժողովրդական ստեղծագործության ակունքներից վերցրած ու աշխարհին ցույց տված իր երաժշտությամբ, դարձել են Հայոց երկնակամարի ամենից առավել փայլուն աստղերը:

Այդ երեք հանճարեղ մեծերը, թեեւ գործել են տարբեր ասպարեզներում, բայց նրանց առաջին հերթին միավորել են սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ որդիական սերը, նրա անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը:

Եվ նրանք, ելնելով մեր ժողովրդի պատմական անցյալի փորձից ու դասերից, հաստատապես հայ ժողովրդի անվտանգությունն ու ապագա գոյությունը լծորդել են Ռուսաստանի, ռուս ժողովրդի հետ սերտ բարեկամություն հաստատելու եւ ամրապնդելու հետ:

Մեծն Կոմիտասը խորապես ուսումնասիրել էր եվրոպական խոշոր պետությունների քաղաքականությունը Հայկական հարցում, ամբողջովին համոզվել էր դրանում թաքնված ցինիզմի ու եսասիրության մեջ եւ զգուշացնում էր. «Չպետք է μաժանվենք, չպետք է խաբվինք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներին» եւ հետո ավելացնում. «Եվրոպայում մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. Պաղ երկրի բույսերը մեր ջերմ արեւի տակ կկիզվեն»:

Այս մեջբերված մտքերը Կոմիտասն արտահայտել է 1912 թ.-ին դեկտեմμերի 25-ին Փարիզում գտնվող Արշակ Չոպանյանին հղած նամակում: Այդ նամակից մեր առջեւ հառնում է Մեծն Կոմիտասը` անհանգստացած իր ժողովրդի ապագա ճակատագրով: Նա մտորել է այդ ճակատագրի շուրջ եւ գտնվելով Կ. Պոլիսում, ավելի հաճախակի շփվելով եվրոպական շրջանակների հետ՝ հանգել է այնպիսի հետեւությունների, որոնք այսօր նույնպես հույժ այժմեական են եւ կարեւոր դաս՝ մեր ներկա եւ գալիք սերունդների համար:

Կոմիտասը մերժել է եվրոպական պետություններին ապավինելու մտայնությունը եւ հանճարեղ խորաթափանցությամբ դրել է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

«Մենք այժմ,- գրել է Կոմիտասը,- իսկապէս ռուսաց շահի առարկան ենք, մեր երկիրն արդեն որոշած է այսօր կամ վաղը ռուս պետության բաժին դառնալու: Ուրեմն պիտի ձգտինք մեզ ազատագրել երկու կերպ, թեպէտ երկուքի վերջակէտն էլ նոյնն է, տարբեր ուղիով միայն: Առաջինն է առավելագոյնը` ինքնուրիւն ու անկախ լինելով՝ իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտութեան առաջ և երկրորդը` նվազագոյնը` ապավինել Քեռի-Ռուսին եւ միաձույլ հայութիւն սահմանել»:

Կոմիտասը գտնում էր, որ այս երկու ուղիներն էլ նույնն են, բայց երկրորդը համարում էր «իրագործելի` շահերի նոյնութեան վերա հենվելով...»:

Այնուհետեւ արտահայտելով իր անհանգստությունն արեւմտահայերի վերաբերյալ՝ Կոմիտասը շեշտում էր հետեւյալը. «...Մեր փրկութիւնը կռել եւ կոփել ենք Փերպուկի (Պետերբուրգի – Վ.Պ.) պարիսպների դռներուն առջեւ. Այս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով` Գեւորգ Դ կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկութիւնը տեսնելով ու հուսալով տաճիկներեն, գրեթէ բացարձակապէս սպասելիս է եղել տաճիկներին Էջմիածնի մէջ)»:

Նկատի ունենալով, որ Հայկական հարցում եվրոպական պետությունները որեւէ շահագրգռություն չունեն եւ անտարբեր են հայության ճակատագրի նկատմամբ՝ Կոմիտասը հայության փրկության գործում կարեւորել է Ռուսաստանի դերն ու նշանակությունը։

Այո՛, չկա փրկություն առանց Ռուսաստանի: Սա լավ էր ըմբռնել, թվում է, թե քաղաքականությունից շատ հեռու կանգնած, բայց իր ժողովրդի ճակատագրով ապրող Մեծն Կոմիտասը:

Եվ նա զգուշացնում էր. «Պէտք է նախ բոլոր հայերը խմբվեն մէկ տերութեան, մէկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապէս ու նիւթապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերէ մեզ մեծ ազատութիւնը՝ շտապելով առաջինը չառած երկրորդ քայլի դիմելով, բոլորովին պիտի կորչինք. Տաճիկէն ոչ մի հոյս մի ունենաք, մի սպասեք...»:

Իսկ ո՞ր տերության մեջ պետք է խմբվեն հայերը: Ո՞ւմ նկատի ուներ Կոմիտասը: Լսենք նրան. «...Ըստ իս, առաջին քայլն է բոլոր հայութիւնն ամփոփել ռուսի իշխանութեան տակ, երկրորդ քայլն է տնտեսապէս ու բարոյապէս, զուտ ազգային, առանց օտարին ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու` զարգանալ, երրորդ քայլն արդեն ռուս հեղափոխութիւնն է, որ պիտի անէ, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլէն, սակայն պատրաստվելով՝ լեհերու պես զուտ ազգային շավիղը բնելով» (Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Արշակ Չոպանյանի ֆոնդ, գ. 345.1):

Հանճարեղ Կոմիտասն ամբողջ խորությամբ ըմբռնել էր Ռուսաստանի դերը հայոց ճակատագրում: Կարևորագույն հանգամանք, որը նորօրյա քաղաքագետներն այդպես էլ չուզեցան հասկանալ և ասպարեզ նետեցին Ռուսաստանին թշնամի համարելու և Ռուսաստանից հեռանալու գաղափարը։

Ունկնդիր լինենք Կոմիտասի իմաստուն խորհրդին. «Ես վախ չունիմ, թե ռուս կառավարութեան մէջ կը հալինք, որքան էլ հալինք, այնուամենայնիվ, մեր ինքնագիտակցութիւնը զարթնած է, և եթէ խելօք շարժվինք, կը վաստակենք, ես այս կարծիքն ունիմ»:

Հովհաննես Թումանյանը գրել է. «Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է: Հալածանքների ու գաղթականությունների հարց է: Նա գերազանցապես ֆիզիկական գո-յության խնդիր է: Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ: Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել Հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու Հայկական սարսափներին ։ Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ: Եվ տեղ չկա խուսափելու» (Հովհաննես Թումանյան, ԵԼԺ, հ. 7, Երևան, 1995, էջ 15-16):

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Հովհաննես Թումանյանի գրած հետևյալ խոսքերն այսօր էլ ունեն արդիական հնչեղություն. «…Եվրոպական մեծ պետություններն աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը: Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ եւ իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ» (Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր յոթերորդ, Երեւան, 1995, էջ 21):

Հովհաննես Թումանյանը ռուսասեր էր, հաստատ կանգնած էր ռուսական կողմնորոշման դիրքերում: Իսկ դաշնակցության երեւելի գործիչներից մեկը` ոչ անհայտ Ս. Վրացյանը, որը 1921 թ.-ի փետրվարին իր իշխանությունը պահելու նպատակով օգնության համար դիմել էր հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներ Մուստաֆա Քեմալին ու Կարաբեքիր փաշային, մեծ բանաստեղծի մասին գրել է. «Նա մոլի ռուսասեր էր` ցարական, դեմոկրատական, թե Բոլշեւիկյան լիներ Ռուսաստանը»:

Այո, Մեծ բանաստեղծը, անկախ Ռուսաստանի գույնից, ռուսական կողմնորոշումը համարում էր իր ժողովրդի գոյատեւման գլխավոր գործոններից մեկը: Եվ որքա՜ն կշահեր հայ ժողովուրդը, եթե նրա բոլոր գործիչներն ունենային Հովհհաննես Թումանյանի խորաթափանցությունն ու հեռատեսությունը:

Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանը նույնպես հավատով էր լցված Ռուսաստանի, ռուս ժողովրդի նկատմամբ եւ բարձր էր գնահատում հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի հետ ամուր դաշինքը:

1926 թ. Նոյեմբերի 28-ին Ֆրեզնոյում տեղի ունեցած Սովետական Հայաստանի 6-րդ տարեդարձին նվիրված հանդեսում Ժողովրդական հերոսը սրտի խոսք է ասել «Մեր բոլորի կողմից պաշտելի Սովետական Հայաստանի» մասին:

«Հայ ժողովուրդը,- ասել է նա,- ընդմիշտ փրկված է շնորհիվ ազատասեր ռուս ժողովրդի, որը ծանր պահին ձեռք մեկնեց անկման եզրին կանգնած հայ ժողովրդին եւ փրկեց նրան: Այժմ բազմաչարչար եւ հալածված հայ ժողովուրդը ունի իր հայրենիքը: Թող հավերժ ապրի հայ եւ ռուս ժողովուդների դարավոր բարեկամությունը»:

Ժողովրդական հերոսն իր ելույթն ավարտում է՝ ասելով հետեւյալը. «Ունիմ միայն մէկ նպատակ՝ վերադառնալ ազատ Հայաստան, տեսնել իմ հարազատ ժողովրդին եւ ապա հանգիստ մեռնել», «Պայքար», նոյեմբերի 28, 1926 թ.):

Տասներորդ. Արեւմտյան տերությունների ղեկավարներն առիթը բաց չեն թողել եւ արտահայտվել են հայ ժողովրդին թուրքական լծից ազատագրելու մասին:

Բայց հենց որ ստեղծվել է իրենց խոստումը իրականացնելու հնարավորությունը, արեւմտյան տերությունները, մոռանալով իրենց խոստումները, պաշտպանել են Թուրքիային: Այդպես է եղել բոլոր ժամանակներում:

Ուստի, Հայկական հարցի ձախողման պատճառները պետք է փնտրել ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում եւ Վաշինգտոնում:

Հայկական հարցն առաջացումից հետո մինչեւ այժմ ոչ մի առաջընթաց չի ունեցել: Այդ երկար ու ձիգ ժամանակաշրջանում Հայկական հարցի լուծման գործում որեւէ դրական տեղաշարժ չի կատարվել՝ հենց արեւմտյան տերությունների մեղքով:

Տասնմեկերորդ. Արեւմտյան տերությունները Թուրքիայի հետ միասին պատասխանատու են՝ Հայկական հարցի լուծումը ձախողելու համար»:






Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է ՇարմազանովԻրանը զորքեր կուղարկի Սիրիա. ԱրախչիԵրեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում էՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունըԱշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան ԳեղամյանԴեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik ԱրմենիաԵրևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղըԱրթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլարՊատերազմը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգությունը չի վերականգնվել և բնակիչները չեն վերադարձել իրենց տները. Իսրայելի վարչապետՇՏԱՊ. Ավտոբուսների վարորդների կողմից գործադուլի հետքերով. Հայտնի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՀարավային Կորեայի նախագահը, փաստացի, ռազմական հեղաշրջում է իրականացրելԻնչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔՍիրիայի կառավարությունը լարվածության թուլացման համար պետք է ներգրավվի իրական քաղաքական գործընթացում. ԷրդողանՔՊ-ն նիստ է գումարելու. օրակարգում Աղազարյանի հարցն է․ MediaHubՏիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԹանգարան, որը ժառանգել է բարեկամությունԲայրամովը հանդիպել է Արաղչիի հետԾանրամարտի ԱԱ. Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Հերի՛ք է մեր ժողովրդին մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ–որ հայրենիքներին․ Ալեն ՍիմոնյանԼոբի կերեք, լոբի... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովըՎրաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա երկրում իրականացնել ուկրաինական սցենարըԼազոյի 6 հասցեում կռիվ է ընկել. պարզաբանում է Մադլեն ԱսրյանըԹուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում էԵս ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ. Մամիջանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկներիՊարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան ՎարդանյանՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ինՀՀ վարչապետի հանրային խնդրանքը մերժելը ճիշտ չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ ԶուրաբիշվիլիինԵթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի․ ԳրիգորյանՎարորդների «WhatsApp»-յան խմբին է ուղարկվել աշխատանքից ազատվածների ցուցակըՈչ ոք պատասխանատվությունից չի փախչի. Վրաստանի վարչապետը՝ ցույցի մասնակիցների մասինԵթե Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեր՝ մանդատս վայր կդնեի․ ՔՊ–ական պատգամավորՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցըՊատրա՞ստ եք Փաշինյանի SMS-ով հրաժարականի պահանջը կատարել. հարց՝ ԱԺ նախագահին (տեսանյութ)ԱԱ-2025-ի վիճակահանության զամբյուղները հայտնի ենԹուրքիան դժվար ժամանակներ է ապրում, իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ. Իրանցի միջազգայնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱզգությամբ հայ բնակչությանը Սիրիայից անվտանգ տարհանելու հնարավորություն այս պահին չկա․ դեսպանությունԿենթարկվեմ որոշմանը. Հովիկ Աղազարյանն՝ իրեն ֆրակցիայից հեռացնելու մասինՈւր են տանում Նիկոլի «սիրո խոստովանությունները» պաշտոնանկ եղած կադրերի նկատմամբ. Բացառիկ մանրամասներԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվելՓաշինյանն անտակտությունների նոր սեզոն է սկսվելԱղազարանն իրեն թիմից դուրս է դրել, մեզ հետ ճանապարհ չի կարող շարունակել. Ալեն ՍիմոնյանԵթե ​​պատшնդներն ազատ չարձակվեն մինչև 2025-ի հունվարի 20-ը, Մերձավոր Արևելքում դժnխք կսկսվի. ԹրամփՔաղաքապետարանից պահանջել են բունտ անող վարորդները ազատման դիմում գրելԻնքդ քեզ համար ուրիշ հայրենիք երբե՛ք մի փնտրիր. Գյուլնարա ԱլեքսանյանՉեխիայում Վրաստանի դեսպանը վեցերորդ դիվանագետն է, որ հրաժարական է տալիս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top