Iravunk.com | Ֆրանսիական զորք Հայաստան չի գալու, մոռացե՛ք. Լեո Նիկոլյան
«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ

Ֆրանսիական զորք Հայաստան չի գալու, մոռացե՛ք. Լեո Նիկոլյան

Ներքաղաքական

Իշխող քաղաքական ուժն իր վարած արտաքին քաղաքականությամբ մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ, այդ թվում՝ անվտանգային հարցեր լուծելու համար: Իսկ արդյոք ֆրանսիական զորքերը պատրաստ են գալ Հայաստան՝ պաշտպանելու մեզ թշնամիներից, կամ եթե նույնիսկ պատրաստ են, ո՞ր ճանապարհով, ինչպե՞ս եւ ի՞նչ ժամկետներում են տեղ հասնելու, այս հարցերի պատասխանները «Իրավունք»-ը փորձել է պարզել ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻՑ:

— Արցախը կորցրեցինք, որովհետեւ ոչ ոք չէր ուզում այն ճանաչել, այդ թվում եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Բայց հիմա, երբ արդեն Հայաստանն է վտանգի տակ, կներեք, բայց սիրուն խոսքերից բացի, էլի ոչ ոք ոչինչ չի առաջարկում: Միսաք Մանուշյանին ֆրանսիական պանթեոնում վերահուղարկավորելն էլ միշտ հայերս խնդրել ենք իրականացնել, բայց ֆրանսիական իշխանությունը միշտ մերժել է, այդ թվում եւ Մակրոնի օրոք, բայց մեկ տարի առաջ կայացրին նման որոշում, որովհետեւ այն կարող էին օգտագործել՝ որպես հակապուտինյան քայլ եւ ցույց տալ, թե իրենք Հայաստանի կողքին են: Բացի այդ, շուտով Եվրախորհրդարանի ընտրություններն են, եւ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորումը բարձր մակարդակով կազմակերպելով՝ իրենք արժանացան ֆրանսահայերի ծափահարություններին, այդ թվում՝ ՀՅԴ-ի, որը միշտ դեմ է եղել Միսաք Մանուշյանին, քանի որ վերջինս կոմունիստ էր: Իսկ արդյունքում այս ամենը կնպաստի նրան, որ հայերը Եվրախորհրդարանում ձայն տան Էմանուել Մակրոնին: Այս ամենը Է. Մակրոնն անում է բացառապես իր շահերի համար, բայց մի՞թե Հայաստանը չի հասկանում, որ Ֆրանսիան իրեն իրականում ոչինչ չի տալիս, միայն վաճառում է ռադարներ՝ առանց հրթիռների, որն անիմաստ է, եւ մեքենաներ, որոնք ոստիկանության օգտագործման համար հարմար է, բայց` ոչ բանակի: Դրանցից հրաժարվել են անգամ ուկրաինացիները եւ աֆրիկացիները: Եվ, վերջիվերջո, ֆրանսիական զորք Հայաստան չի գալու, մոռացե՛ք, այլապես վաղուց եկած կլինեին: Ֆրանսիացի մի քանի մասնագետ կգա եւ հայերին կսովորեցնի տիրապետել որոշակի զինտեխնիկայի եւ վերջ: Օրինակ, վերջին ինքնաթիռը, որ եկել է Հայաստան Ֆրանսիայից, բերել են նշածս ռադարները եւ մոտ 300 դիպուկահարի համար նախատեսված զենք, քանի որ ավել չունեն, պետք է արտադրվի: Բայց ֆրանսիական զորքեր չկան եւ չեն էլ լինելու, ուրիշ հարց է դիտորդները: Մինչդեռ նույն Էմանուել Մակրոնը երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի զենք-զինամթերք է ուղարկելու, իսկ Հայաստանին ուղարկում է միայն սիրուն խոսքեր: Ի դեպ, ֆրանսիական զորքերն արդեն վաղուց գտնվում են Ուկրաինայում, իհարկե, դեռ ոչ մեծ քանակով, բայց խոսակցություններ կան նաեւ մեծ քանակով զորք ուղարկելու մասին: Իսկ Հայաստան ուղարկել են Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ան-Լորենս Պետելին, որ այստեղ ֆռֆռա եւ ասի, թե Ֆրանսիան Հայաստանի կողքին է: Բայց հայերս այլեւս սիրուն խոսքերի չենք սպասում, դա միշտ էլ լսել ենք, այլ սպասում ենք հստակ քայլերի: Ան-Լորենս Պետելը, որ եկել է, ի՞նչ ներդրում է անելու, ոչի՛նչ: Ֆրանսիական ո՛չ ներդրում, ո՛չ օգնություն Հայաստանում չեմ տեսնում: Ավելին՝ լուրեր են շրջանառվում, որ ֆրանսիական ընկերություն համարվող, բայց արաբներին վաճառված «Քարֆուր» հիպերմարկետների ցանցը պատրաստվում է հեռանալ Հայաստանից՝ իր բիզնեսը վաճառելով հայերին: Այնպես որ, թե Ֆրանսիային որեւէ պահի իր սեփական շահի համար պետք լինի, կասի, որ Հայաստանի կողքին է: Այդ դերասանությունը լավ են անում, բայց դա բավարար չէ մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода