«Գոյ» թատրոնի դուռը կողպվեց
Մշակութային«Գոյ» թատրոնի մուտքը մարտի 24-ից փակ է թատերախմբի համար: Սակայն, չնայած բոլոր խոչընդոտներին, գոյամարտը շարունակվում է: Այս թեմայի շուրջ էլ Իրավունք TV-ի տաղավարում զրուցեցինք «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
- Սարգիս, թատրոնի աշխատակազմի առջև փակել են «Գոյ» թատրոնի մուտքը: Ինչո՞ւ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում ձեզ ներս չթողեցին:
- Եկանք հանգեցինք մի փաստի, որ փակվեց «Գոյ» թատրոնը: Մինչ այդ, մենք ասում էինք` թատրոնը փակվում է, մեզ ասում էին` թատրոնը միանում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին: Այսօր, բառի բուն իմաստով, թատրոնը փակվեց: Այսինքն` դուռը կողպվեց: Եվ վրան գրվեց մի հայտարարություն`«Հարգելի աշխատակիցներ, այսուհետև Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքից ներս մտեք»: Ճիշտ է, այս դեպքում դա մեզ չի վերաբերվում, որովհետև մենք «Գոյ» թատրոնի աշխատակիցներ ենք, այլ ոչ թե Սունդուկյան թատրոնի: Գործը դատարանում է, վիճարկվում է: Այնուամենայնիվ, մենք փորձեցինք գնալ, մուտք գործել Սունդուկյան թատրոնի ծառայողական մուտքով բարձրանալ մեր թատրոն: Բայց այնտեղ էլ մենք նորից խոչընդոտի հանդիպեցինք, մեզ ներս չթողեցին, ասելով, որ մենք պետք է անձնական տվյալներ տրամադրենք: Ձևաթղթի վրա պետք է գրենք անուն, ազգանուն, պաշտոն, ստորաբաժանում, հասցե, հեռախոսի համար, որի արդյունքում երկու օրից պատրաստ կլինեն մեր անցաթղթերը: Նոր կգանք այդ անցաթղթով կմտնենք մեր աշխատանքի վայրը: Սա այն դեպքում, երբ իրենք մեզ համարում են հարգելի աշխատակից: Այսինքն` դիմում են մեզ հարգանքով, բայց պահելաձեւը բոլորովին հակառակն է`թողնում են դրսում...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ