Iravunk.com | «Ստորագրել եմ, որովհետեւ  ցավում  եմ «Գոյ»  թատրոնի  նվիրյալ ու հավատացյալ տղաների համար».ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է

«Ստորագրել եմ, որովհետեւ  ցավում  եմ «Գոյ»  թատրոնի  նվիրյալ ու հավատացյալ տղաների համար».ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Մշակութային

«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին  են դիմել «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով, որի համար եղել է ստորագրահավաք: Ստորագրահավաքի ժամանակ ստորագրողների մեջ էր նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ:  Այս առիթով զրուցեցինք ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Ամիրխանյան, Դուք գիտե՞ք` ինչ թղթի տակ եք ստորագրել: Նախապես ծանոթացե՞լ եք բովանդակությանը:

-Իհարկե, եթե անունով, խելացի, ճանաչված մարդ ես ու հանկարծ քայլ ես անում ու չես հասկացել, թե ինչ ես անում, դա զրոյացնում է քո բոլոր ունակությունները: Ինչպե՞ս կարող եմ չիմանալ` ինչ թղթի տակ եմ ստորագրում: Ես ստորագրել եմ, որովհետև շատ եմ ցավում «Գոյ» թատրոնի նվիրյալ ու հավատացյալ տղաների համար:  Այդ թատրոնն անցնում է տառապանքներով լի ճանապարհ: Ուրիշ հարց է, որ «Գոյ» թատրոնն իր տարածքը պետք է ունենար, որպեսզի  մարդիկ հասկանային, որ ինքը «կույրաղիք» չէ: Բայց այսօր այս վիճակի մեջ մեզ մոտ ադմինիստրատիվ խստությունները բերում են ուրիշ եզրակացությունների այնպես, ինչպես որ որոշվել էր, որ կոնսերվատորիան պետք է տեղափոխվի քաղաքից դուրս:

 - Այսօր փակելով կամ միավորելով մշակութային օջախները` ըստ Ձեզ, դա ի՞նչ հետևանք կունենա:

-Դաժան պատմական շրջաններում, երբ մենք պետականություն չունեինք, մենք հավատի և երգի միջոցով էինք պահում մեր երկիրը: Ուրիշ ի՞նչ կար: Այսօր այդ հավատն էլ չկա: Մեզ թշնամի պետք չի: Մենք մեր ձեռքով կարող ենք ավերել մեր տունը` առանց հասկանալու, թե մենք ինչ ենք անում: Այսօր Հայաստանում ձևավորվում է նոր կուլտուրա, որը կոչվում է բիզնես: Իսկ բիզնեսը ենթադրում է, որ յուրաքանչյուր անհատ պետք է խոսի իր շահերի մասին: Մեկ անհատի նախաձեռնությունից է կախված բիզնես երևույթը: Ինչպես և ամեն ինչը մեր կյանքի մեջ: Բայց դա իրեն կղզիացնում է, որովհետև ինքը գնում է իր շահերի հետևից, դրա համար այսօր գլոբալ առումով մեր կուլտուրան անկում է ապրում:

-Էլի կարող ես գնալ քո շահի հետևից, բայց այդ կուլտուրան աշխատեցնես քո շահի համար և նույնիսկ դրանից եկամուտ ստանաս:

-Այո, իհարկե... ես չեմ կարող արգելել բիզնեսը: Ամբողջ աշխարհը դրա վրա է կառուցված: Ամերիկյան օրենսդրության մեջ բիզնեսմենների եկամտի մոտավորապես ութսուն տոկոսը գնում է պետությանը: Պետությունն ասում է` եթե դու իմ երկրի մեջ ես ապրում ու հաջողված բիզնեսմեն ես, դու պետք է երկիրդ պահես: Դա փոխադարձ համագործակցության կանոնն է, որը մեր երկրի մեջ այսօր մի տեսակ կաղում է: Մենք միասնական չենք քայլում: Ամեն մեկը վեր է կենում հրապարակում ինչ ուզում, ասում է: Պետք է մեր մատները միանան իրար, որպեսզի ձեռքը բռունցք դառնա,  որպեսզի երբ խփենք, հասկանան, որ մեզ և մեր երկրի հանդեպ ստրկացնող մոտեցումներ ու վերաբերմունք  չլինեն ուրիշ երկրների կողմից: Ի վերջո,  Հայաստանն աշխարհի ինտելեկտի մասն է: Կա մի պահ, որտեղ քննարկելու ժամանակ չկա, որոշում է պետք ընդունել: Բայց  այսօր, ցավոք, վտանգված է մեր երկրի գոյությունը: Մենք դա պետք է գիտակցենք: Յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի` աշխատել ՄԵՆՔ-ը պահպանել: Հետո, երբ կգա հանգիստ ժամանակ, նոր կսկսենք մեր ԵՍ-ը պահպանել: Սա է մեր կյանքի գլխավոր խնդիրը, որպեսզի յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր անձ պաշտպանված լինի իր երկրի մեջ

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода