Iravunk.com | Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ թափով սպառազինվելը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ. Տիգրան Աբրահամյան
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ Ժերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ  Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ» Հեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ

Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ թափով սպառազինվելը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ. Տիգրան Աբրահամյան

Տեսանյութեր

Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումներն ապրիլի 5-7-ը տարբեր ժամանակահատվածներում Խոզնավարի (Սյունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Սոթքի, Վերին Շորժայի, Կութի (Գեղարքունիքի մարզ), Չինարիի, Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածներում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին սահմանում առկա իրավիճակը եւ այն արձագանքները, որոնք հնչել են մինչեւ այսօր:

— Ադրբեջանական կողմը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակիչներին եւ խաղաղ բնակավայրերը: Դրա ապացույցն ու հիմնավորումները հրապարակված լուսանկարներն են, որտեղ ակնհայտ երեւում է, որ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր, ըստ էության, թիրախավորվել են Ադրբեջանի կողմից: Սա նշանակում է, որ միջնորդական այն առաքելությունը, որոնք ստանձնել են տարբեր միջազգային սուբյեկտներ եւ փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ անում են մեր տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ապահովման համար, այս իրավիճակում այդ քայլերը պետք է լինեն շատ ավելի գործուն: Ես, օրինակ, սպասում էի Եվրամիության առաքելությունից ոչ միայն այդ փաստերի արձանագրում եւ ինչ- որ զեկույցներում դրանց ամրագրում, այլ շատ կարեւոր է, որ դրանք վերածվեն նաեւ քաղաքական ճնշումների: Ընդ որում` տեղեկացնեմ, որ սահմանային վերջին շրջանի ակտիվացումը ուղեկցվում է Ադրբեջանի կողմից բավականին ինտենսիվ ռազմական մատակարարումների ներկրմամբ: Այս իրավիճակում, կարծում եմ` ակնհայտ պետք է լինի, թե ինչու է Ադրբեջանը դա իրականացնում:

— Կարծում եք` վերջին օրերի սահմանային լարվածությունը հղի է լայնամասշտաբ պատերազմի վտանգո՞վ:

— Դժվար է ասել, թե այս կամ մեկ այլ փուլում իրադարձություններն ինչպես կզարգանան: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ թափով սպառազինվելը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, եւ, բնականաբար, այդ զենքերը ու զինատեսակները մի օր կրակելու են: Սակայն, կարծում եմ` այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ: Իհարկե, չի բացառվում, ճակատի սահմանափակ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը, ինչի հավանականությունը շատ ավելի մեծ է։ Միեւնույն ժամանակ, սա չի նշանակում է, որ ադրբեջանական արկածախնդրությունն ինչ-որ փուլում չի բերի այդ ճակատի ընդլայնմանը:

— ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է լուծում գտնեն ստեղծված իրավիճակի, այդ դեպքում` ո՞րն է իրենց առաքելությունը:

— Էլի եմ ասում` այն սուբյեկտները, այն կառույցները, այն երկրները, որոնք հայտ են ներկայացնում Հարավային Կովկասում անվտանգություն եւ խաղաղություն ապահովելու հարցում, նրանց քայլերը պետք է լինեն առարկայական: Սա վերաբերում է ե՛ւ Եվրամիությանը, ե՛ւ Միացյալ Նահանգներին, ե՛ւ Ռուսաստանի Դաշնությանը: Մեր հասարակության համար այդ քայլերը եւ առաջարկվող գործիքակազմը պետք է լինեն ընկալելի, տեսանելի, ինչը պետք է արտահայտվի կոնկրետ առաջնագծում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՄ դիտորդները տեղեկայված են, բայց այս ընթացքում ունեցել ենք լարավածության աճ սահմանում, նշանակում է, որ տեղի չի ունեցել կոնկրետ դրա հետ կապված առարկայական քայլեր: Այս տեսանկյունից միայն հայտարարությունները ես բավարար չեմ համարում: Ադրբեջանը ցույց է տվել, որ տարբեր հայտարարությունների ներքո էլ կարող է գնալ կոնկրետ գործողությունների: Նույնը, օրինակ, եղավ 2023 թվականին, երբ Արցախը շրջափակման էր ենթարկված: Բազմաթիվ հայտարարություններ էին հնչում, բանաձեւեր էին ընդունվում, բայց դա Ադրբեջանին չխանգարեց գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների Արցախի դեմ: Իսկ, որպես հետեւանք, ունեցանք առանց հայի Արցախ, որոնք բռնի տեղահանվեցին: Ես չեմ ուզում. որ այս զուգահեռ իրականության մեջ նմանատիպ իրավիճակ ունենանք նաեւ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դրա համար եմ ասում, որ բոլոր առումներով միջազգային տարբեր սուբյեկտները, աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց ցանկությունները հայտնելիս` պետք է ունենան փաստարկված խոսք, եւ դա պետք է արտահայտված լինի իրական դաշտում:

— ՀՀ ԱԳՆ դիմաց երեկ տեղի ունեցավ բողոքի մեծ ակցիա` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի` նախարարությունում տեղի ունեցող հանդիպման ընթացքում: Բարձրացվեց Բաքվի ու Երեւանի բանտերում պահվող մեր պատանդների ու քաղբանտարկյալների հարցը, մինչդեռ ԵՄ պաշտոնյան անգամ իր հանդիպումների ընթացքում այս հարցն օրակարգային չդարձրեց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սա էլ է ուղիղ կապված Հայաստանի անվտանգության բաղադրիչի հետ: Այն հանգամանքը, որ պայմանականորեն հավաքական Արեւմուտքը եւ տարբեր եվրոպական երկրներ անտեսում են քաղբանտարկյալների առկայությունը հայաստանյան իրականության մեջ եւ այս պայմաններում Հայաստանի վերաբերյալ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների մասին գնահատականներ են հնչեցնում, բնական է, որ դրանք մեր հանրության համար չեն կարող անկեղծ լինել: Այսօր հայաստանյան իշխանությունը գործածում է բոլոր քայլերը` այս ամենը քողարկելու համար, մյուս կողմից էլ Եվրոպական միությունը նաեւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` «բլոկում է» ցանկացած խնդիր, որը կապված է Հայաստանում քաղբանտարկյալների հարցի կամ երկրում ընդհանրապես ժողովրդավարության հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода