Մեքենաների վերանորոգման ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն. ծառայողական քննություն կանցկացվի «Ուրալ»-ների՝ զինվորների հաշվին վերանորոգման հայտարարության առնչությամբ
Հասարակություն«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ վթարից տnւժածի մայրը հայտնել էր, որ զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում: