Գիտնականները պարզել են՝ սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում երեխաների սրտանոթային համակարգի վրա Հորդորում է վարորդներին՝ Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում հետևել ճանապարհային նշաններին․ Քաղաքապետարան Սրբազանը հումորով պատմում է, թե ինչպես են հատուկ զանգում իրեն գաղտնալսման նպատակով Խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, բայց աշխատանքը շարունակվում է. Փաշինյան Փաշինյանը ծանոթացել է Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին (տեսանյութ) ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց Հերթական հզոր հարվածը Խարկովին (Տեսանյութ) ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել. ինչ է տեղի ունեցել Բագրատ Սրբազանի համարում Կոեւպյանսկի ուղղությամբ ռուսները գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային բնագծերից մեկը` Իվանովկան (Քարտեզ) Սրբազանի սենյակում փորձել են լսողական սարք տեղադրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տավուշի մարզի մի քանի գյուղերին ու բնակավայրերին հաջորդելու են այլ մարզեր ու տարածքներ, եթե մենք չշտկենք մեր ողնաշարը

Թեմա

Մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին, որպես Սփյուռքի հայապահպանման հիմնական կառույց՝ Ռումանիոյ հայոց թեմ, որը Սփյուռքի հնագույն համայնքներից մեկն է և ունի շուրջ 1000 տարվա պատմություն և փորձառություն, ստիպված ենք վերստին անդրադարձ կատարելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր կառավարության և ՀՀ ԱԺ-ի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությանը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականութայն ազգային շահից։ Տավուշի մարզից որոշ տարածքների հանձնման մասին տեղեկությունները խիստ մտահոգիչ են Ռումանիոյ հայոց թեմի համար և մենք դատապարտում ենք այս առնչությամբ հայրենի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Հայոց Եկեղեցին ի Սփյուռս աշխարհի, և հայ եկեղեցականը, որ անձնվիրաբար ծառայում է Հայրենիքում և Սփյուռքում, դեմ չէ երկարատև խաղաղության հաստատմանը, որի առաքյալներն ենք, սակայն մենք դեմ ենք այն միջոցներին ու գործիքակազմին, որով առաջնորդվում են կառավարությունն ու խորհրդարանը։ Թշնամու սպառնալիքների և հոխորտացող հայտարարությունների ներքո անընդհատ միակողմանի զիջումներով երբևէ խաղաղություն չի կարող հաստատվել, մանավանդ, որ մենք, իբրև 1000 ամյա հնագույն համայնք, ամբարած հոգևոր, ազգային ու դիվանագիտական փորձառությամբ, որով կարողացել ենք տարբեր ազգությունների ու կրոնների ներկայացուցիչների հետ կանոնավոր հարաբերություններ հաստատել ու պահել հայոց եկեղեցին ու համայնքը, լավ ենք ճանաչում մեր թշնամուն և քաջատեղյակ են նրա ավելի հեռու գնացող նպատակներին։

Արցախի կորուստն ու հայաթափումը սթափեցնող ապտակ պետք է հանդիսանար մեր ժողովրդի համար ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի, տեսնելու և հասկանալու գործող իշխանության վարած ապաշնորհ քաղաքականության կործանարար և աղետալի հետևանքները։  Մենք, իբրև Սփյուռքը ներկայացնող հիմական և Քրիստոսահիմն կառույցի՝ Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ և առաջնորդ, բազմիցս ասել ենք և այսօր էլ շարունակում ենք աղաղակել, որ հայաստանյան իշխանությունները վաղուց արդեն սպառել են իրենց և մեր պետականությունը տանում են դեպի կործանում։ Վաղուց արդեն եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 5-6 տարիների ապաշնորհ կառամարման, ժամանակի, բոլոր ռեսուրսների մսխման, հազարավոր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերիների, Արցախի կորստի ու հայաթափման, պետությունը անդունդի եզրին հասցնելու, ներքին ու արտաքին խայտառակ դիվանագիտական քաղաքականության, մեր ժողովրդին խաբելու և գաղտնիաբար ամոթալի փաստաթղթեր ստորագրելու, մեզ համար ոչ պատվաբեր դիրքից բանակցելու և անընդհատ զիջումների գնալու համար: Տարիներ ի վեր Հայ Եկեղեցին և հայ եկեղեցականը ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի շարունակում է աղաղակել վերոնշյալ կործանարար կառավարման և գործարքների մասին՝ շատ անգամ մեղադրվելով քաղաքականությամբ զբաղվելու մեջ: Հայ Եկեղեցին և եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանել ու ծնկի բերել մեզ՝ լինի ներքին, թե արտաքին թշնամի։ Այսօր մեր պայքարը երկու ճակատում է՝ դուրս մղել ներքին թշնամուն և համապատասխան, համարժեք ապտակ հասցնել արտաքին թշնամուն, որից հետո միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության դարաշրջանին, թշնամուն իր տեղը ցույց տալով և արժանապատիվ դիրքից բանակցելով։

Ցավ ի սիրտ մեր ժողովրդի մի ստվար հատված դեռ գտնվում է թմբիրի մեջ։ Ակնհայտ է, որ 2020թ-ի պատերազմից և 2023թ․ Արցախի կորստից հետո կանգնած ենք նոր մարտահրավերների և փորձությունների առաջ, որոնց ըստ արժանվույն դիմակայելու, զորանալու և հզոր Հայրենիք ու պետականություն կերտելու ճանապարհին անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, ազգային ու պետական շահը պաշտպանող կառավարություն և իշխանություն: Պարտված առաջնորդի հետ որևէ մեկն այլևս հաշվի չի նստում, ադրբեջանական իշխանություններն ամեն օր ծաղրում են ներկայիս ապիկար իշխանությանը և Հայաստանի ժողովրդին, պաշտպանված չեն մեր հայրենյաց սահմանները, նոր տարածքներ զիջելու մասին խոսվում է ամեն օր: Սա ուղղակի խայտառակություն է և ամոթ մեր ազգի համար: Մենք վստահ ենք, որ Տավուշի մարզի մի քանի գյուղերին ու բնակավայրերին հաջորդելու են այլ մարզեր ու տարածքներ, եթե մենք չշտկենք մեր ողնաշարը։

         Բայց և այնպես լիահույս ենք, որ ի վերջո մեր ժողովրդի զավակները իմաստուն կգտնվեն, ճիշտ կգնահատեն ստեղծված իրավիճակը, յուրաքանչյուրը կելնի ոչ թե անձնական նեղ մղումներից ու շահից, այլ կգիտակցի, որ նժարին դրված է ամենաթանկն ու անգինը՝ Հայոց Հայրենիքը, անկախ պետականությունը, որի համար մեր նախնիները արյուն են հեղել: Եվ քանի դեռ ունենք անկախ պետականություն, որի հիմքերն այսօր խարխլված են, անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, անկախ, հզոր ու բարօր Հայրենիք:

         Աղոթում ենք Հայաստանում և համայն աշխարհում խաղաղության վերահաստատման, մեր Հայրենիքից ներս ապահով ու անվտանգ կեցության, հայոց պետականության անսասանության ու զորացման համար։ Ուրեմն ի գործ։ Ուրեմն դեպի հաղթանակ և արժանապատիվ կյանք։

 

Գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի

Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

 



Գիտնականները պարզել են՝ սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում երեխաների սրտանոթային համակարգի վրաՀորդորում է վարորդներին՝ Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում հետևել ճանապարհային նշաններին․ ՔաղաքապետարանՍրբազանը հումորով պատմում է, թե ինչպես են հատուկ զանգում իրեն գաղտնալսման նպատակովԽաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, բայց աշխատանքը շարունակվում է. ՓաշինյանՓաշինյանը ծանոթացել է Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուցՀերթական հզոր հարվածը Խարկովին (Տեսանյութ)ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել. ինչ է տեղի ունեցել Բագրատ Սրբազանի համարում Կոեւպյանսկի ուղղությամբ ռուսները գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային բնագծերից մեկը` Իվանովկան (Քարտեզ) Սրբազանի սենյակում փորձել են լսողական սարք տեղադրել. ՏԵՍԱՆՅՈՒԹԱՄՆ «դեմոկրատները» թիրախավորել են վրացի պատգամավորների ընտանիքներին եւ երեխաներինՍրբազանի, Քոչարյանի եւ դաշնակցականների հանդիպում չի եղելԻնչու՞ հիշեցի այս Մեծ Մարդուն. Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըWorld Challenge Cup. Արթուր Ավետիսյանը` ոսկե մեդալակիր(տեսանյութ)Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնըՍա ոչ թե վտանգավոր հանցագործի ձերբակալություն է, այլ զորակոչԱյսօր հալածում են գործարարներին, որ տարիներով ծառայել են մեր պետությանը․ Բագրատ ՍրբազանԱդրբեջանցիները Տավուշում. Բացառիկ կադրեր«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ երիտասարդների իրազեկման ակցիան՝ հանրահավաքին ընդառաջՁերբակալել են Բագրատ Սրբազանի մտերիմ գինեգործ Հայկ Շահնազարյանին և ևս երկու մարդուՀանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքերԻմ հպարտություն. Արթուր Աբրահամի կնոջ ջերմ ու սիրառատ հրապարակումը` ամուսնու մասինՀաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը Ձիթապտղի յուղի օգտագործումը նվազեցնում է տկարամտությունից մահվան վտանգը. հետազոտությունՊարզաբանումը, թե 070-ով անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չէ, դատապարտելի էՄայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների ՄիությունDaily Mail. Պանիրը խթանում է թքարտադրությունը, որն ատամները պաշտպանում է կարիեսիցՉինաստանի պետական ​​հեռուստատեսությունը ցույց է տվել, թե ինչպես են գրավելու ԹայվանըՄեկնարկում է Հայ֊ռուսական գործարար ֆորումըՔՊ-ական մի շարք պատգամավորներ ունեն 2-րդ երկրի անձնագիր․ ահազանգ ԱՄՆ համայնքային գործչի կողմիցԱՄՆ-ն բացահայտ հարձակման է անցել Վրաստանի դեմՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելԿիրանցի հուշարձանի մոտից հեռացրել են Փաշինյանի դրած ծաղիկները (տեսանյութ)Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿԼուկաշենկոն Պուտինին իր ձեռքով պատրաստած աղցան է հյուրասիրելԿիրանցիներին վեկալելու եմ, գամ ձեր տուն․ բնակչուհին՝ վարչապետին«Անզեն աչքով տեսանելի նոր աստղի պայթյունը սպասվում է ցանկացած օր»Հանրահավաքին ընդառաջ շարժման մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների տեղեկություններ ենք ստանում. հայտարարությունԱբդոլլահիանի զոհվելուց հետո առաջին անգամ զրույցել են ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներըՌուսական գրոհային խմբերը Կրասնոգորովկայում ոչնչացնում են ուկրաինական պաշտպանությունը (ՎԻԴԵՈ)Քաղաքական կյանքիդ վերջին օրերն ես ապրում, Նիկոլ Փաշինյան, խոփդ ուրիշ քարի է կպել. ՍրբազանԱյս ճակատամարտի ելքը որոշվելու է մեր ընտրությամբ, այս գիտակցումով վաղը եղեք ՀրապարակումԱնհիմն վարույթները մեկնարկեցին, երբ Արցախի համայնքների ղեկավարները մասնակցեցին Սրբազանի հանդիպմանը. ԱՀ ՄԻՊԲաղանիսում թեժ է, Փաշինյանին թքում-մրում ենՌուսական բանակն ազատագրել է Խարկովի մարզում գտնվող Իվանովկան (MAP)ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալՄարտակերտի քաղաքապետին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ. Արսեն ԲաբայանԼավ պահ է Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելու համար․ ԱմիրբեկովԵրեկոյան հնարավոր են ռոմանտիկ բնույթի անակնկալներ. մայիսի 25-ի աստղագուշակՈղջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода