Իրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում էսկալացիայի ուժեղացմանը
ՄիջազգայինԻրանական կողմը չի ձգտում սրել ռազմաքաղաքական լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանը չի ձգտում սրել լարվածությունը տարածաշրջանում և, վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին ու նպատակներին, Իրանն ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի ցանկացած գործողությունների դեմ, որոնք հատում են Իրանի կարմիր գծերը ցանկացած մակարդակում»,- Tasnim գործակալությունը մեջբերում է Քանանիի խոսքերը: