Դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացու նկատմամբ․Հայտնի փաստաբանը աղմկահարույց միջադեպի մասին
ԻրավականԱյսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ սադրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի ավտոբուսից, պատգամավորի հասցեին հնչեցնում է անձը վիրավորող արտահայտություններ: Վերը նշյալի վերաբերյալ իրավական գնահատական խնդրեցինք <<Լեվ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանից․, ով նախ նկատեց․
- Դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացու նկատմամբ, դա անթույլատրելի է։ Եվ նման փողոցային արդարադատությունը չպետք է հանդուրժվի ՀՀ-ում։ Եթե տարիներ առաջ, տրվեր պաշտոնյանների դռների առաջ դագաղներ դնելու իրավական գնահատականը, ապա բումերանգի այս օրենքը չէր աշխատի։ Սակայն այստեղ իշխանությունները իրավամբ ունեն պոզիտիվ պարտավորություն, որպեսզի հնարավորինս զրոյացվի խուլիգանությունը եւ ատելության քարոզը։ Անկախ նրանից, թե տվյալ անձնավորությունը ինչպիսի քաղաքական հայացքներ է կիսում, ինչպիսի գաղափարական հենք ունի, ատելությունը, փողոցային արդարադատությունը, հանրային տրանսպորտում պարսավանքի ենթարկելը՝ անթույլատրելի է։
Որպես իրավապաշտպան ես բազմիցս եմ արձանագրել, որ փողոցային արդարադատությունը տեղ չունի ՀՀ-ում եւ չի կարող խրրախուսվել ե որեւէ պարագայում։