Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (Video)
ՀասարակությունՄենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ գտել ենք այն՝ ի դեմս Հայաստանի ՀանրաՊԵՏՈՒԹՅԱՆ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով։
ՔՊ Ժողովրդավարության դպրոցում «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով իր դասախոսության տեսանյութը։
«Հարցուպատասխանով ամփոփեցինք «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» վերնագրով դասախոսությունը, որ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում:
Հ.Գ. Հարցուպատասխանի մեջ մի շարք ազգերի եւ ազգությունների հիշատակումը պայմանական է»,– գրել է նա: