Օչերետինոյի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը վերջնականապես փլուզվում է
ՄիջազգայինԵրեկ օրվա վերջի արդյունքներով ֆիքսվեց ռուսական ուժերի բավականին լուրջ հաջողությունների Ավդեեւկայի գոտում հինական թիրախ դարձած Օչերետինոյի ուղղությամբ:
Օրվա առաջին կեսին տեղեկատվություն հայտնվեց Բերդիչիին հարակից Սեմյոնովկայի ամբողջական գրավման մասին: Արդյունքում, Բերդիչիի ուղղությամբ ռուսական երկու խմբերը միավորվեցին` շարունակելով հարվածը Բերդիչիի հարավային թեւում:
Դեպի հյուսիս, ավիացիայի, հրետանու և հետևակի հարձակման գործողությունների արդյունքում ռուսական ուժերը կարողացան գրավել երկու կարևոր հենակետ, որոնք ապահովում էին էին Բերդիչիում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների մատակարարման ուղիները: Բնակավայրը, որտեղ վերջին շաբաթներին ուկրաինական հրամանատարությունն անընդհանտ ռեզերվներ էր նետում, երեկոյան դրությամբ օպերատիվ շրջապատման մեջ էր, եւ եթե այս գիշեր այնտեղից չեն հասցրեկ էվակուացնել ուկրաինական ուժերին, ապա այս առավոտվանից նրանք կհայտնվեն դատապարտվածի վիճակում:
Նույն հարձակման արդյունքում ռուսական ուժերը միաժամանակ դուրս եկան Նովոբախմուտովկա (որը գտնվում է Օչերետինոյի հարավում)` ստիպելով Ուկրաինայի ուժերին լքել «Զարյա» հանգստյան գոտին:
Այսպիսով, Օչերետինոն արդեն ուղիղ հարվածի գոտում է: Այս բնակավայրի գրավման դեպքում ռուսական ուժերի առաջ բացվում է ազատ գոտի` գործնականում բոլոր ուղղություններով: