Լույս չի լինի Շոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկիի հետ Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Սիրիայում լարվածության ֆոնին. Türkiye Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել․ Տիգրան Աբրահամյան Հայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ․ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 2-ի համար

Ինչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ

Իրավական

Արդեն երկու ամիս է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար է ընտրվել Արթուր Արիստակեսյանը, նախկին քարտուղար Աննա Եղիազարյանն ազատվել է աշխատանքից։ Աննա Եղիազարյանը գտնում է, որ իրեն անօրինական են ազատել  աշխատանքից, բայց օրենքով սահմանված կարգով չի դիմել դատական պաշտպանության:

ԴԱՏԱՐԱՆ` ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐԻ ՍՊԱՍԵՆՔ, ՈՐ ՎՃԻՌ ՍՏԱՆԱ՞ՆՔ

Փոխարենը դիմել էր Արդարադատության նախարարին, ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը, որ եթե տիկինը վստահ է, որ իր իրավունքները իրապես ոտնահարված են` չի դիմում դատական պաշտպանության: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ անձամբ Աննա Եղիազարյանից, ով տվեց հետեւյալ բացատրությունը.

-Մենք դիմել էինք նախարարին, ով երեսուն օր վարույթ նախաձեռնելուց հետո, պատասխանեց, որ դիրքորոշում չի հայտնում, քանի որ գործը ուղարկված է դատարան: Մինչդեռ մենք ունեինք իրավունք անօրինական գործողությունների մասով դիմել ԱՀ նախարարին, բայց նախարարը թողել է դատարանի որոշմանը:

-Շատ լավ, եթե վստահ եք, որ Դուք իրավամբ ճիշտ եք, ինչո՞ւ չեք դիմում դատարան, ինչո՞ւմն է խնդիրը տիկին Եղիազարյան:

-Որովհետեւ դա շատ երկար ճանապարհ է:

-Բայց արդարացի ճանապարհ է` այդպես չե՞ք գտնում:

-Ես այդքան ժամանակ չունեմ, այս երկու ամսվա մեջ մեր կառույցը քանդվեց, մեր պատիվը գետնով տրվեց, մեր գործընկերները հրաժարվեցին մեզանից, աշխատակիցները վնաս կրեցին: Ու հիմա մեզ առաջարկում եք գնանք դատարան` երկու-երեք տարի սպասենք, որ վճիռ ստանա՞նք, դա անելու բան է: Վարչական իրավունքը թույլ է տալիս, որպեսզի անհապաղ անվավեր ճանաչվեր այս հարցը:

-Բայց չի ճանաչվել չէ՞:

-Այ՛ո, մեզ պետք էր, որպեսզի արագ լուծվեր այս հարցերը, որովհետեւ շահառուն մեզ է սպասում:

-Իսկ գործադուլ կազմակերպելիս նույն շահառուների մասին չե՞ք մտահոգվել:

-Մենք գործադուլ չենք կազմակերպել, ուղղակի մեր անձնակազմ ասում է` մենք ունենք օրինական ղեկավարություն եւ աշխատում ենք օրինական ղեկավարության հետ, իսկ այնտեղ նստած մարդկանց հետ չենք պատրաստվում աշխատել: Այնպես չէ, որ մենք դատարանների տեղը չգիտենք, իհարկե, եթե նախարարի կողմից լուծում չտրվի հարցին դիմելու ենք դատարան, որովհետեւ ոնց հասկանում ենք նախարարի կողմից որեւէ ցանկություն չկա հարցին լուծում տալու:

-Իսկ իշխանությունների կողմից ունե՞ք աջակիցներ` Կառավարությունում, ԱԺ-ում:

- Ո՛չ, եթե աջակցություն լիներ, ես օրինական հաստատման համար այսքան դռներ չէի թակի: Մենք դիմել ենք Կառավարությանը, բայց երեւի դեռ ուսումնասիրում են, ոչ մի պատասխան չունենք: Այսքանը երեւի:

Օբյեկտիվ իրականությունը հանրությանը ներկայացնելու համար մենք դիմեցինք նաեւ  Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Արթուր Արիստակեսյանին, նախ հետաքրքրվելով, թե Հայկական Կարմիր խաչի այդ, ո՞ր գործընկերներն են հրաժարվել աշխատելու կառույցի եւ առհասարակ, որքանո՞վ են տիկին Եղիազարյանի պնդումները առ այն, որ կառույցը դադարել է բնականոն աշխատանքներ իրականացնել:

Եվ ահա պարոն Արիստակեսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց լրիվ այլ իրականություն, ավելին ընկերության տնօրենը պատրաստակամություն հայտնեց հարկ եղած դեպքում փաստաթղթղերով ապացուցել այն ինչի մասին ներկայացնում է իր խոսքում.

ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՄ ՀԱՍՏԱՏԵԼ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՀԵՏ

-Հայկական Կարմիր խաչը բնականոն իր գործունեությունը շարունակում է, խնդիր չունենք, որպես այդպիսին: Երբ նախկին տնօրինությունը գնաց՜ առաջինը, որպես այդպիսին ընդունում-հանձնում չի արել, բայց դա չի խանգարել մեզ շարունակել աշխատանքը ի օգուտ մեր շահառուների: Այսօր Հայկական Կարմիր խաչը իր գործունեությունը շարունակում է բոլոր ռազմավարական ուղղություններով, որեւէ մենք խնդիր չենք տեսնում, չենք էլ տեսել: Հայկական Կարմիր խաչը լիրարժեք կատարում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած արտավորությունները: Օրինակ, 2024թ.-ի փետրվար ամսին Հայկական Կարմիր խաչը իր գործընկերներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի եւ Կառավարության 17/63 որոշման շրջանակներում աջակցություն է տրամադրել 16. 292 անձի մոտ 804 միլիոն 240 հազար դրամի չափով: Այսօր եւս 2500 հոգու տչամադրվում է աջակցություն: Եվ եւս 8 հազար անձի 4 հարյուր միլիոն ՀՀ դրամի չափով ՀՀ կառավության 13/63 որոշման շրջանակներում պլանավորում ենք ապրիլից մինչեւ դեկտեմբեր ամիսները ապահովվել նշանակալի թվով անձանց կանխիկ դրամի աջակցություն: 

Այսինքն բանակոն համագործակցությունը ինչպես միջազգային կառույցների, այնպես ՀՀ Կառավարության հետ շարունակվում է: Այս պահին շուրջ 500 անձի` Վայոց Ձոր, Լոռի, Շիրակ, Կոտայք, Երեւան տրամադրվել է տնային խնամքի ծառայություն:

ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈՒՆ, ԵԹԵ ԻՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է, ԻՆՉՈ՞Ւ ԻՆՁ ՉԻ ԱԶԱՏՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ

-Պարոն Արիստակեսյան, կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ  Հայկական Կարմիր խաչում տեղի ունեցած գործընթացները, որեւէ կերպ չեն խոչընդոտել կառույցի աշխատանքներին: 

-Իհարկե, Կարմիր Խաչի գործունեությունը չի կարող պայմանավորված լինել առանձին անձերի աշխատանքից կամ որոշ անձանց աշխատանքի չներկայանալուց: Ի վերջո, եթե մենք անօրինական ենք, պետությունը ինչու է իմ անձը գրանցել, որպես գործադիր տնօրեն: Յուրաքանչյուր տեղ տվյալ տիկին հայտարարում է, որ ինքն է օրինական նախագահ, ապա ԱՍտծու սիրուն, եթե ինքը օրինական նախագահ է, ինչո՞ւ ինձ չի ազատում զբաղեցրած պաշտոնից: Ասելով չի, ամեն մարդ կարող է ասել ինչ ուզում է:

Դուք ասում եք ինչ գործառույթներ եք իրականացնում, ես նաեւ 4 միլոն դրամի թարգմանաչական ծառայություն եմ իրականացրել փախստականների հետ կապված, ես այսօր  ԱԱԾ-ի հետ սահմանների մոնիթորինգ եմ անում, եթե ես անօրինական եմ, ապա այդ բոլոր մարմինները ինչո՞ւ են ինձ հետ աշխատում: Տիկինը հայտարարում է, որ աշխատավարձ չենք վճարում, ես Ձեզ տեղեկացնեմ, որ շուրջ 57 միլիոն դրամի չափով աշխատավարձ եմ վճարում: Ասում է, որ մեր հետ չեն համագործակցում չէ՞: Ես Ձեզ ասեմ, որ 2024թ.-ի մարտ ամսին համաձայնագիր եմ հաստատել Գերմանական Կարմիր Խաչի հետ:

Իրենք ամեն ձեւ փորձում են մեզ համար խոչընդոտներ ստեղծել, բայց մոռանում են, որ Կարմիր Խաչը մարդասիրական կազմակերպություն է: Եթե նախկին տնօրենը այդքան մարդասեր էր, ապա ինչո՞ւ էր եկել Կարմիր Խաչի շենքի դիմաց բղավում, թե կոլապսի կենթարկի  կազմակերությունը: Կներեք ինքը կոլապսի է ենթարկում ի՞նձ, թե՞ շահառուներին: Ինձ համար ամենակարեւորը շահառուներն են, որոնց ի հեճուկս նախկին տնօրենի ստեղծած խոչընդոտների շարունակում ենք օգնել: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հ.Գ. Նշենք, որ օդում կախված լուրերի համաձայն, 1․5 միլիոն ժողովրդի ցեղասպանության փաստը կասկածի տակ դրած ՔՊ-ական պատգամավոր փորձ է կատարում է ազդել արդարադատության նախարարության վրա, որպեսզի վեր նշված նախարարության ենթակայության տակ գտնվող գերատեսչությունը հօգուտ Հայկական Կարմիր Խաչի նախկին տնօրեն՝  Աննա Եղիազարյանի որոշում կայացնի։ Այն դեպքում, երբ տվյալ խնդիրը արդեն դուրս է պետական մարմնի տիրույթից եւ պետք է լուծվի բացառապես դատական կարգով

 






Լույս չի լինիՇոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկիի հետԱննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺԱսադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Սիրիայում լարվածության ֆոնին. TürkiyeՆոր նշանակում Երևանի քաղաքապետարանումԻ՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել․ Տիգրան ԱբրահամյանՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերըՌուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԱյսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն էԱյսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ․ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 2-ի համարՈրոշ հասցեներում ջուր չի լինիԱրտաշես Գեղամյանն այսօր կդառնար 75 տարեկանՀայաստանում սպասվում են թույլ տեղումներԿարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածուՈւկրաինայում կռվող վրացի զինյալները որոշել են վերադառնալ Վրաստան. քաղաքացիական պետերազմի ծրագրերն ակտիվ են4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտքԳիշերը Թբիլիսիում նետված «Մոլոտովի կոկտեյլից» ոստիկան է հրկիզվել է (Տեսանյութ)Հալեպում ահաբեկչական խմբերն իրար են կոտորել. տասնյակ զոհեր կանՄիշտ պետք է վառ պահենք այն գաղափարը, որ Արցախի հողը ոչ թե հավերժ ենք կորցրել, այլ ժամանակավոր. Հայկ Բաբուխանյան (Aravot.am)Սիրիայում ռուսական ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ Ալեքսանդր Չայկոն, ով 2017թ.-ին ղեկավարել է Հալեպի գրավման օպերացիանՌուսական ավիացիայի կողմից Սիրիայում գրոհայինների ուղղությամբ հարվածների կադրերըԲայդենը ներում է շնորհել 17 տարվա ազատազրկման դատապարտված սեփական որդունՈւկրաինացիներն այլ նախագահ են ուզում. The TimesԽարկովի սահմանամերձ շրջանում ռուսական բանակը զանգվածաբար ոչնչացրել է ուկրաինական զրահատեխնիկան եւ հետեւակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Եվրաչինովնիկության դեգրադացիան հասավ ծայրահեղությանՌուսական ավիացիան ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրայի» հրամանատարական կետը և կառավարման կենտրոնը (Տեսանյութ)Ինքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ ՍարուխանյանՀովհաննես Գալաջյանն այսօր կդառնար 61 տարեկանԱրցախի հարցը փակված չէ, չպետք է լռենք. Վահրամ ՄկրտչյանՀայաստանի հետ Արցախի վերամիավորման օրը պետք է դառնա ազգային միասնության տոն. Հրայր ԿարապետյանԱյս ցավը կանգնել է մեր կոկորդին, բոլորս պետք է պայքարենք. Գայանե ՆերսիսյանՍրանք խաչել են Արցախը, մեզանում Պոնտացի Պիղատոսը մի էժան լրագրող դուրս եկավ. Սերգեյ ՇաքարյանցՓեզեշքիանը կոչ է անում իսլամական աշխարհին քայլեր ձեռնարկել Սիրիայի հարցում5 տեսանյութ մեկ օրում. ի՞նչ է կատարվում Փաշինյանի ընտանիքումԹբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի 48 սենյակՌուսները ստանձնել են սիրիական բանակի հրամանատարությունը և պատրաստվում են հակահարձակման. Արաբական լրատվամիջոցներՉեմ կարող լռել... Ալլա ՀակոբյանԱգրեսիան անգամ չճանաչված պետության դեմ, հանցագործություն է. Լարիսա ԱլավերդյանԿոբախիձեն բացահայտել է, թե Արեւմուտքն ինչ է պահանջել Վրաստանից (Տեսանյութ)Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնումՏիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին(տեսանյութ)Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են. ՖԻՖԱԴեկտեմբեր ամսվա աստղագուշակ․ 2024 թ․Սիրիական բանակը ռուսների աջակցությամբ հետ է գրավել Համա նահանգի Մաարդաս քաղաքը (Տեսանյութ)Արաղչին մեկնել է ՍիրիաԵկեք սթափվե՛ք, որ Դեդոն ու Բաբոն կարոտ չդառնան, պատից կախված նկար չդառնան. Աշխեն Սումբուլյան«Իսկանդերը» ոչնչացրել է ուկրաինական «Հարավ» հատուկ գործողությունների կենտրոնի դաշտային շտաբը (Տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոցԻլյուզիաների ենթարկվել պետք չէ, ժամանակն է մեր հայրենակիցներն իմանան դառը ճշմարտությունը. ԲալասանյանՄալաթիա Սեբաստիայում՝ ջրանցքում, դի է հայտնաբերվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top