Կիեւին անհույս ամառային ռազմական փուլ է սպասում Ինչ հետեւանքներ կունենա Ռաիսիի ուղղաթիռի կործանումը Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը հանձնարարություն է ստացել. Սամվել Նիկոյան Ժամանակը կգա կտեսնեք, որ ես ճիշտ էի, շատերը` սխալ. Շարմազանով Մեր պայքարը շարունակվում է. «Կամք»-ականները` կրկին լինելու են կառավարության դիմաց Ամեն ինչի պատրաստ ենք, միայն այս շարժումը հաջողության հասնի. Սերժ Սարգսյան Ընկեր Փանջունի Հասարակական տրանսպորտի ուղեգծերում կլինեն չվացուցակի էական խախտումներ, հնարավոր է նաև շարժակազմերի բացակայություն․ Քաղաքապետարան Բամբասանք Այսպես որ գնա` «պոստ» են դնելու Ալենի ԱԺ-ի դիմաց

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Թեմա

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

 

Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։

 

«Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- ընդգծեց Կիրակոսյանը։

 

Նա ընդգծեց, որ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, որի հայտարարված նպատակն էր վերացնել և վտարել հայերին իրենց հայրենիքից։

 

Եղիշե Կիրակոսյանը մեջբերում կատարեց նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ հետագայում ասված խոսքերից, որտեղ վերջինս նշել էր, որ թշնամու (հայերի) նկատմամբ ատելությունն է ադրբեջանցիներին առաջ շարժում։

 

«44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում էին էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում էին իրենց զոհերի առաջ․․․»,- դատարանին հիշեցրեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս բռնությունը և ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց ԼՂ-ի հայերին էթնիկ զտման ենթարկելու և առնվազն 30 հազար հայերի իրենց հայրենիքից վտարելու համար։

 

ՀՀ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այս ամենից հետո Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո և դիմեց դատարանին, որպեսզի վերջինս հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, որոնք դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։

 

Միևնույն ժամանակ, նա հավելեց․ «Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց»։

Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ հարյուր հազարավոր հայերի ստիպելով հեռանալ իրենց հայրենիքից։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը, շրջափակել էր Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով ԼՂ-ի բնակչությանը կենսական անհրաժեշտության մատակարարումներից։ Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել էր բացել Լաչինի միջանցքը, բայց Ադրբեջանն այդպես էլ չկատարեց դատարանի որոշումը։

 

«Ադրբեջանը ոչինչ չի արել, որ այս իրադարձություններից հետո ցանկացողները կարողանան ապահով իրենց հայրեինք վերադառնալ»,- նշեց Կիրակոսյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորության մասին։

Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով, որ այս բոլոր հանգամանքներն են պատճառ հանդիսացել, որպեսզի Հայաստանը դիմի դատարան։

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի կողմից նախօրեին արված հայտարարություններին՝ որոնցով վերջինս փորձել էր հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Կիրակոսյանը դա անընդունելի համարեց՝ հայտարարելով, որ այդ փորձերը անլուրջ են և ցինիկ։

 

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի համար դժվար է ապացույցներ ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն՝ անվանելով դրանք հավասարություն դնելու հուսահատ փորձ Ադրբեջանի կողմից։



Կիեւին անհույս ամառային ռազմական փուլ է սպասումԻնչ հետեւանքներ կունենա Ռաիսիի ուղղաթիռի կործանումըՀատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը հանձնարարություն է ստացել. Սամվել ՆիկոյանՊետրակովը` Հայաստանի ազգային հավաքական հրավիրվածների ցուցակի մասին Ժամանակը կգա կտեսնեք, որ ես ճիշտ էի, շատերը` սխալ. ՇարմազանովՄեր պայքարը շարունակվում է. «Կամք»-ականները` կրկին լինելու են կառավարության դիմացԱմեն ինչի պատրաստ ենք, միայն այս շարժումը հաջողության հասնի. Սերժ ՍարգսյանԸնկեր ՓանջունիՀասարակական տրանսպորտի ուղեգծերում կլինեն չվացուցակի էական խախտումներ, հնարավոր է նաև շարժակազմերի բացակայություն․ ՔաղաքապետարանԲամբասանքԱյսպես որ գնա` «պոստ» են դնելու Ալենի ԱԺ-ի դիմացԶարմանքԳռզոն գազազել է.Yerevan TimesՍիրելի՛ անտարբերներ, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարը, շարունակեք մնալ անտարբեր. ԱմալյանՁայնագրության մեջ լսվող ձայնը նրանը չէ, մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է. Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու փաստաբանական խումբԻրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն. Խամենեին՝ ՓաշինյանինՕրվա որ ժամերին է հարկավոր ընդունել վիտամինային հավելումներըՍուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանություն և ցավակցական գրառում կատարելԻնչո՞ւ նրանք, ում սկսում են ղեկավարել արևմտականները, բառիս բուն իմաստով սատանայանում են. Զախարովան՝ Եկեղեցին հարկելու մասին Սիմոնյանի հայտարարության վերաբերյալՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայումԲլինկենը դեմ է Նեթանյահուի ձերբակալման օրդերինՀրաչ Ղևոնդյանը, պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և Ոստիկանության շենքերըՎարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործումՈւսահոդի իմպիչմենտի անդառնալի հետեւանքները.«Բժշկի մոտ» վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Օհանյանն է«Ասում են՝ կամ աշխատեք, կամ բոլորդ ազատված եք». Ինչո՞ւ են գործադուլ հայտարարել «Ավտոբուս» ԲՓԸ-ի վարորդները«Մանդատս դնում եմ, դուք կդնե՞ք», «Ելնենք Սասուն, մտնենք Մուշ, գիտենք». Մինասյանի ու Սիմոնյանի վեճըՏրանսպորտի վարորդները դուրս են գալիս ուղեգծերից, քաղաքապետարանը սաբոտաժային քայլ է համարում սաԱնբացատրելի գումարներ են առաջարկել կիրանցեցիներին, ասել են՝ ինչ թիվ ուզում եք, թղթին գրեք. Դանիելյան (տեսանյութ)Սրբազանը՝ Սուքիասյանի «մահվան» սպառնալիքի մասին. «Իրենց վարքագիծն է հիմա դրսևորվում» (տեսանյութ)Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ«Եղանակային պայմանները նորմալ էին». նոր մանրամասներ` Ռաիսիի ուղղաթիռի վթարիցՈՒՂԻՂ․ Սրբազանը հանդիպում է տնտեսագետների հետԵրեւանում եւ Փարիզում բողոքի ակցիաներ տեղի կունենան՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԻշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի տղանՆոր ընտրված դատավոր Դավիթ Խաչատուրյանն ԱԺ ամբիոնից փիառում է «Սորոսի» հիմնադրամի գործունեութունը՝ Հայաստանում (տեսանյութ)Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավորՆայած որ թվականի քարտեզով եք նայում․ ՔՊ-ականը՝ Սյունիք-Կապան մայրուղու՝ հայկական լինելու մասին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԻրանԽաչատուր Սուքիասյանը սպառնում է սպանե՞լ այն ընդդիմադիրներին, որոնք կշարունակեն գործունեությունը (տեսանյութ)Օրվա խորհուրդՓաշինյանի հետ Հայաստանի պատմության համառոտ ամփոփումԵվրոպական երեք երկիր այսօր կճանաչեն Պաղեստինը` որպես պետությունԱզնավուրը կդառնար 100 տարեկանՌԴ զինված ուժերը հարձակվում են ռազմաճակատի գործնականում բոլոր հատվածներում. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ«Դատաստանի օրվա սառցադաշտի» հալումն արագացել է«Հրապարակ». Փաշինյանն անձամբ է հետևում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին. Ժամերով համակարգչի առաջ դիտում է «լայվերը»Ռուսական բանակը ազատագրել է առանցքային նշանակության Կլեշչեևկա բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը«Ժողովուրդ». Ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը. «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց«Հրապարակ». Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода