Իսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացում
Հանդիպում«Իրանի հարձակումը 21-րդ դարի ամենակարեւոր իրադարձությունն է. Այս հարձակումը խուճապ է առաջացրել իսրայելցիների շրջանում։ Իրանը ցույց տվեց, որ չի վախենում Բայդենի սպառնալիքներից: Իսրայելն այժմ գտնվում է վատ վիճակում, քանի որ նրա բոլոր հրթիռները, ինքնաթիռներն ու գեներալները իրականում ոչինչ չեն կարող անել»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց իրանցի հայտնի միջազգայնագետ Խայալ Մուազզինը, ընդգծելով.
-Սա Իրանը Իսրայելին հասցրած վերջին հարվածը չէ, Իսրայելին սպասվում են դժվար օրեր, եթե Սիոնիստական ռեժիմը իրագործի երկրից դուրս իրանցի պաշտոնյաների սպանության ծրագիր, կամ եթե ներգրավված է Իրանի ներսում ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից, Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը ցույց է տալիս այն երկրների իրական դեմքերը, որոնք խոսում են աշխարհում «արդարության և մարդու իրավունքների» մասին։ Բայց նրբությունն այն է, որ ՄԱԿ-ի նման կազմակերպությունները ստորորեն աչք են փակում մարդկանց սպանության վրա՝ անտեսելով այն, ինչ կատարվում է: