o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԿՍՎԵԼՈՒ Է ԻՆՏԵՆՍԻՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓՈՒԼ

05.05.2020 22:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՍԿՍՎԵԼՈՒ Է ԻՆՏԵՆՍԻՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓՈՒԼ

Երեկ հանդես գալով ԱԺ-ում, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ արցախյան խնդրի փուլային տարբերակը հնարավոր է, բայց այն պետք է նախատեսի համաչափ փոխզիջումներ: Նա նաեւ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կամ թե չկա բանակցային սեղանին դրված փաստաթուղթ, խուսափողական պատասխան է տվել, թե. «Հարցը թափ տալու խնդիր չկա»: Ըստ Մնացականյանի շուտով սկսվելու է ինտենսիվ աշխատանքի փուլ, որտեղ քննարկվելու են բազմաթիվ հարցեր, այդ թվում հասարակություններին «խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորում»: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ներկայսումս ակտիվ քննարկվում են մեկ տարի առաջ ներկայացված ծրագրերը, որոնք ենթադրում են «կարգավորման փուլային մոտեցումը, նախատեսելով առաջին փուլում ամենահրատապ խնդիրների լուծումը` Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային տնտեսական եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակումը»:

Ովքեր ինտերնետում արդեն մի քանի անգամ հաղթել էին Պուտինին, պարզվեց, որ իրականության հետ կապ չունեին. Միխեեւ

Մեր ստուգվող տեղեկություններով, ռուսական համապատասխան կառույցները արդեն սկսել են մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների վերականգման, ինժեներական նախագծերը, դրանք քննարկելով այդ երկրների կառավարությունների հետ: Մասնավորապես քննարկվում են երկաթգծերի, ավտոճանապարհների եւ գազատարների վերականգնման հնարավորությունները:

Հ. Գ. - Այդ կապակցությամբ «Իրավունքը» դիմել է նաեւ Հարավկովկասյան երկաթուղուն եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ մեկնաբանություն ստանալու համար:

ԿՍՏԱՆԱ՞ ՆԻԿՈԼԸ ՀԵՌԱՆԱԼՈՒ «ԴԱԲՐՈ» ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ՍՊԱՍՎՈՂ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՑ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА