ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԵՆ ՔՈՂԱՐԿՈՒՄ ՕԳՏԱՏԵՐԵՐԸ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ

25.05.2018 22:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞ՆՉ ԵՆ ՔՈՂԱՐԿՈՒՄ ՕԳՏԱՏԵՐԵՐԸ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ

- Հնարավո՞ր է անձի մասին պատկերացում ստեղծել կամ կարծիք կազմել՝ սոցցանցում գրանցված նրա էջից: Գլխավոր նկարից կամ նկարներից, երբեմն՝ նկարի փոխարեն այս կամ այն կենդանու լուսանկարը ներկայացնելուց, լայքեր անելու մոլի հակումից կամ հակառակը, մեկնաբանություններից ու գրառումներից եւ այլն:

Ցավի 7 տեսակ, որոնց պատճառը սթրեսն է

Հարցին պատասխանում է Սթրեսի եւ ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

- Հնարավոր է, բայց միանշանակ չէ: Ներկայումս սոցցանցերը լայն հնարավորություն են տալիս շփումների, տեղեկատվության, որոշ դեպքերում` ինքնադրսեւորման համար, ինչպես անձնական, այնպես էլ գործնական նպատակներով: Եվ յուրաքանչյուրն էլ, կարծում եմ, այս կամ այն չափով կարծիք կազմում է էջի գլխավոր նկարից: Այն կարելի է ասել՝ նախնական ինֆորմացիա է փոխանցում տվյալ անձի մասին, որը ճիշտ կլինի ամբողջական դարձնել` ելնելով նրա էջում առկա այլ նյութերից, տարբեր թեմաների շուրջ մեկնաբանություններից: «Գլխավոր նկար». բառակապակցությունն արդեն հուշում է, որ այն փորձում է փոխանցել անձի հիմնական կամ ցանկալի հատկանիշները: Նկարի բացակայությունը կամ այլ նկարը պարզապես սեփական անձի քողարկում է, որը տարբեր իմաստներ կարող է ունենալ: Մի դեպքում` անձը չի վստահում սոցցանցին եւ գաղտնի է պահում «դեմքը», այլ դեպքերում` այդպես ավելի հարմարավետ է, ազատ է տվյալ անձի համար, նաեւ ցածր է պատասխանատվությունը հաղորդակցման ընթացքում: Կենդանիների նկարների տեղադրումը եւս երկակի կարելի է մեկնաբանել. այսինքն` ոմանք ընտրում եւ տեղադրում են այնպիսի նկար, որի հիմնական գծերը հատկանշական են նաեւ իրենց, կամ հակառակը` պաշտպանական դերակատարում են ունենում, եւ ընտրվում են իրենց բնութագրին հակասող եւ գուցե իրենց համար ցանկալի նկարներ, որոնք օրինակ` կխորհրդանշեն ուժը, հավատարմությունը, գեղեցկությունը եւ այլն: Սովորաբար նկարի հաճախակի փոխելն էլ կարելի է դիտարկել որպես ուշադրություն գրավելու միջոց: Դա դրսեւորում է նաեւ հավանումների, մեկնաբանությունների միջոցով եւ այլն: Լինում են նաեւ դեպքեր, երբ ցածր ինքնագնահատականը կամ իրական շփումներում դժվարություններն են պատճառ լինում լուսանկարների տեղադրման, շատ հավանումներ եւ հաճելի մեկնաբանություններ ստանալու համար: Սա հուշում է, որ սոցցանցը հարթակ է, որը նաեւ կարող է ինքնադրսեւորման, ինքնահաստատման, ազատ արտահայտվելու հնարավորություն տալ: Սակայն եթե անձը վիրտուալ իրականությունը սկսում է գերադասել անմիջական շփումներից, ապա այդպիսով խորացնում է իրական շփումներում առկա դժվարությունները, կամ ձեռք է բերում դժվարություններ հաղորդակցման մեջ ու ձգտում մեկուսացման՝ դեպի սոցցանց: Ի դեպ, մեկնաբանությունների բովանդակությունը ավելի խոր ինֆորմացիա կարող է փոխանցել... Այդ իսկ պատճառով, երբ որեւէ մեկի մասին շտապում եք կարծիք կազմել գլխավոր նկարը տեսնելով, անպայման հետեւեք նրա կողմից արված որոշ գրառումների, մեկնաբանությունների` թյուր կարծիքից խուսափելու համար: Եվ ինչպես ընդունված է հոգեբանության մեջ, այստեղ եւս անհատական մոտեցում պետք է ցուցաբերել:

Ձմերուկի հյութն օգնում է մեղմել մկանային ցավերը

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА