ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ բռնության ենթարկվեց Ամենայն հայոց կաթողիկոսը ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ»

06.08.2018 21:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երբ բռնության ենթարկվեց Ամենայն հայոց կաթողիկոսը ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ»

Օրեր առաջ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ էին ժամանել մոտ 10 ԼԳԲՏ-ականներ՝ խմբակային հավաք կազմակերպելու նպատակով: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Շուռնուխի համայնքապետ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ, նրանք փողոցներով գիշերը ժամը՝ 2-ին քայլել եւ շակալի ձայներ են հանել, ապա հավաքվել մի տան մեջ, մոմեր են վառել պատշգամբում ու գոռոցները գցել: Շուռնուխցի կանայք եւ դպրոցահասակ երեխաներն էլ վրդովվել են եւ անցել ինքնապաշտպանության: Միջադեպին խառնվել է ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, դե իսկ ԼԳԲՏ կազմակերպություններն այս ընթացքում աղմուկ են բարձրացրել ու ապահովել իրենց հերթական քարոզչությունը:

«Այսօր եւս շարունակվում է ֆեյքացման եւ զոմբիացման գործընթացը»

Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել եւ դատապարտել տեղի ունեցած միջադեպը:

«Դատապարտում ենք ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը 9 հայ ԼԳԲՏ-ի ակտիվիստների վրա: Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության եւ անվտանգության համար», - շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆՆ ընդգծում է. «Երբ Գնդեվանքի ճանապարհին բռնության ենթարկվեց Ամենայն հայոց կաթողիկոսը (ով եւս ՀՀ քաղաքացի է) ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ: Թե՞ քրիստոնեական ձեւակերպմամբ՝ պղծութուն եւ այլասերում քարոզողներն են հատկապես վայելում ձեր բարեհաճությունն ու աջակցությունը... Ի դեպ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք պարտավոր եք հարգել աշխարհում առաջին քրիստոնեական երկրի ժողովրդի հոգեւոր-ազգային արժեհամակարգը եւ ձեր խտրական հայտարարություններով ճնշում չգործադրել եւ չմիջամտել մեր պետության ներքին գործերին»:

Հավելենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված միջադեպի վերաբերյալ «Իրավունքը» հարցում էր ուղարկել ՀՀ-ում արեւմտյան եւ ամերիկյան դեսպանատներին՝ ակնկալելով նրանց տեսակետն ու արձագանքը, սակայն մինչ այսօր որեւէ պատասխան այդպես էլ չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА