КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 16. 12. 2019 : :
Մինչ հանրության ուշադրությունը սեւեռված է նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսված ԼԳԲՏ միջազգային ֆորումի չեղարկման վրա, պարզվում է` դրան նախորդելու է ոչ պակաս վտանգավոր եւս մի հավաք: Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ նոյեմբերի 4-ից Եհովայի վկաները Հայաստանում մեծ կոնգրես են անելու:
– Անցած տարի պետք է լիներ Եհովայի վկաների կոնգրեսը ու ոչ միայն Հայաստանի Հանրապետության մասնակիցներով, բայց աղմուկ բարձրացնելուց հետո, չգիտես ինչու, այն տեղի չունեցավ: Հիմա վերջին տվյալներով` այն կայանալու է, եւ դրսից հյուրեր են գալու: Չի բացառվում, որ կոնգրեսի հիմնական խնդիրը լինի այն, որ Ռուսաստանում «Եհովայի վկաների» գործունեության արգելման պատճառով որոշում կայացնեն իրենց կառավարչական գրասենյակը տեղափոխել Հայաստան: Կենտրոնները, որոնք պատրաստ են ընդունելու, մեկը Բալահովիտի, մյուսը Վանաձորի իրենց եկեղեցական համալիրն է: Զարմանալի է, որ այս օրերին բոլորը խոսում են ԼԳԲՏ ֆորումի մասին, բայց Եհովայի վկաներին չեն անդրադառնում: Կամ էլ սա արվում է մի թեման մյուսից շեղելու համար, հատկապես, որ Եհովայի վկաների կառավարչական մարմինը տեղափոխելը բավականին լուրջ խնդիր է ամերիկացների համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ