o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր հայ ժողովուրդը ենթարկվում է գաղափարական տեռորի». փաստաբան

02.11.2018 23:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այսօր հայ ժողովուրդը ենթարկվում է գաղափարական տեռորի». փաստաբան

«Ասում են՝ «փոքր ազգերն ապրելու իրավունք չունեն», ինքս այս ձեւակերպմանը տրամագծորեն դեմ եմ՝ այդ ինչպե՞ս, ինչո՞ւ չունեն։ Մենք՝ հայերս, որ անցել ենք բոլոր ազգերից հավանաբար ամենախրթին ու բարդ պատմական ուղին, հաճախ զուրկ ենք եղել պետականությունից, անկախությունից, սակայն երբեք չենք կորցրել մեր դեմքն ու դիմագիծն, արժեքներն, ավելին՝ միաբանվելով հաճախ հենց մեր եկեղեցու շուրջը, վեր ենք խոյացել ամեն չարիքից ու կրկին ապրել», - այս մասին գրում է փաստաբան ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆԸ եւ մանրամասնում. «Բախտի բերմամբ, թե ինչ֊-որ չարաբաստիկ նախախնամությամբ՝ հայն ու Հայաստանը մշտապես գտնվել է գերտերությունների բախման ու շահերի խաչման քառուղիում ու հենց այդ պատճառով է, որ չափազանց հաճախ մեզ գլխատել են ցանկացել, վերացնել իրենց ճանապարհից ու եթե ժամանակին մեր գոյության, անկախության համար կռիվ ենք տվել սրով, ապա այսօր պետք է ունակ լինենք կռիվ տալու թե՛ ռազմի դաշտում ու թե՛ կռվել գաղափարական, ներքին թշնամու դեմ։ Պատմության ներկա շրջափուլում Հայոց պետականության արմատները թուլացնելու, կոսմոպոլիտական թյուր գաղափարներն իրականացնելու համար Հայաստան են ներմուծվում տարատեսակ բարքեր՝ ԼԳԲՏ, աղանդներ... Այո՛, ամեն ոք ազատ է իր հայացքներում, կողմնորոշումներում, սակայն, կարծում եմ՝ չի կարելի հավասարության նշան դնել մարդու իրավունքների ու պետության միջեւ»

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

Ըստ փաստաբանի, «բաժանիր, որ տիրես» հայտնի խոսքի տրամաբանությամբ՝ այսօր հայ ժողովուրդն, ունենալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականն իր օրակարգում, ենթարկվում է գաղափարական տեռորի՝ մասնատվելով ու պառակտվելով օտարածին ու նենգ բարքերի ներմուծման ու քարոզի պատճառով. «Ու ակամայից ստեղծվում է իրավիճակ, երբ չկա կոնկրետ արժեք, ինչի շուրջ կարող է միաբանվել պատեհ պահին ժողովուրդը, եւ քանի որ դարեր ի վեր այդ համախմբումը տեղի է ունեցել եկեղեցու շուրջը, այսօր նենգադավ թշնամու թիրախ է դարձել հենց եկեղեցին։ ԼԳԲՏ համայնքի գործունեությունը հայ եկեղեցին համարում է պղծում, այլասերում, սակայն 21-րդ դարում դա կարող է համարվել որոշակիորեն ռադիկալ մոտեցում ու քանի որ մարդու իրավունքներն, ազատություններն ավելի ու ավելի են ամրապնդվում, ուստի՝ մենք չենք ցանկանում նսեմացնել մարդու իրավունքը, բայց նաեւ չենք ցանկանում դեմ գնալ մեր ազգային արժեհամակարգին, ջնջել սեփական դիմագիծն ու աշխարհին հանդես գալ իբրեւ անդեմ, թույլ մի ազգ ու պետություն»։

«Սրբապղծություն եւ հոգեւոր հանցագործություն». հոգեւորականները կոչ ենք անում իրավապահներին պատասխանատվության ենթարկել հակաեկեղեցականներին

Վ. Եփրիկյանի կարծիքով՝ միաժամանակ տանելով ԼԳԲՏ, տարատեսակ աղանդների պրոպոգանդա՝ ոչ թե իրականացվում է իրավունքի պաշտպանություն, ինչպես հաճախ իրենց արդարացնում են պրոպոգանդիստները, այլ կամա, թե ակամա իրականացվում է ազգը կազմաքանդելու, պառակտելու եւ պետության հիմքերը թուլացնելու դավադիր մի գործունեություն. «Մեր երկրի բնակչության թիվն իսկ հուշում է մեզ, որ մենք պետք է գնանք զարգացման, ծնելիության աճի ուղեծրով, մինչդեռ Հայաստանում քարոզվում է համասեռամոլությունը։ Միթե՞ մենք ունենք մասնատվելու իմունիտետ, ո՛չ՝ եթե Հայաստանում քարոզ է հարկավոր, ապա պետք է քարոզվի լավը, նպաստավորը, ոչ թե օտարածինն ու մեր գլխին դամոկլյան սրի պես առկախված պառակտիչ վտանգը քարոզվի։ Օրերս ֆեյբուքյան տիրույթում հարցում անցկացրի՝ դեմ, թե՞ կողմ ԼԳԲՏ պրոպոգանդային, ինչպես եւ կանխատեսում էի, շուրջ երեք հարյուր մասնակիցներից 98%֊ը դեմ էր արտահայտվել։ Սա խոսուն առհավատչյան է այն հանգամանքի, որ հայ ժողովուրդը չի ցանկանում տրվել զանազան պրոպոգանդաներին, որ Հայաստանում դոմինանտ է ազգայինը, մերը։ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը, նաեւ սահմանված է ընտանիքի՝ որպես հասարակության բջիջը լինելը։ Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ հավաստի աղբյուրների համաձայն՝ այսօր պրոպոգանդիստների առջեւ դրված է միասեռական ամուսնություններն օրինականացնելու, այդ զույգերի կողմից երեխաներ որդեգրելու, Հայաստանում սեռափոխման վիրահատություններ իրականացնելու նպատակները, մինչդեռ այդ ամենի համար վերջիններս չեն սնվում պետական բյուջեից կամ ներպետական ու ազգային հանգանակություններով, այլ ֆինանսավորվում են արտաքին, կասկածելի հովանավորներից, այսինքն՝ այս ամենը մեզ պետք չէ, այլ մեծ հաշվով պետք է նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր իսկ բարքերի ու արժեքների հաշվին սեփական նպատակներն իրականացնելու համար»։

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Փաստաբանը նաեւ հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ին Հայաստանում իրականացվելու է ԼԳԲՏ համայնքի հերթական, բայց այս անգամ առավել ընդգրկուն ու լայնամասշտաբ՝ ԼԳԲՏ միջազգային ֆորումը. «Վերը շարադրված անհրաժեշտություններով պայմանավորված՝ մենք պետք է մեր խոսքն ու դիրքորոշումն ընդգծված արտահայտենք՝ ապահովագրելով մեր պետության ու մեր ժողովրդի ուժեղ ու միաբան լինելը, այո՛, մենք ընդունում ենք համաշխարհային լավագույն փորձը, մենք զարկ ենք տալիս մարդու իրավունքների ու ազատությունների իրացմանը, մենք ապահովագրում ենք ամեն անհատի՝ Հայաստանում ազատ ու երջանիկ ապրելու իրավունքը, բայց ոչ երբեք ազգային ու պետական արժեքների հաշվին եւ ուրեմն՝ Հայաստանում չի կարող լինել նման բացասական պրոպոգանդիստական գործունեություն, եւ մենք ինքներս պետք է դառնանք մեր ու մեր երեխաների առողջ ու ապահով ապագան կերտելու ջատագովը»։

Ցավում ենք այն լրագրողների համար, որոնք նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն

Եզրափակելով խոսքը՝ Վ. Եփրիկյանը դիմել է համախոհներին ու սեփական արժեքներն ու բարքերը հարգող հայ ժողովրդին՝ նշելով. «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը բոլորիս՝ մեր ընտանիքներին, երեխաներին, ս/թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրում է Երեւան քաղաքի Ազատության հրապարակ՝ խաղաղ, բայց վճռական կերպով արտայահայտելու մեր դիրքորոշումը, ի ցույց դնելու մեր միաբան ու հավատարիմ լինելը մեր բարքերին, արժեհամակարգին, ազգային դիմագծին»։

Տեր-Պետրոսյանը լրջորեն վախեցած է Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու հեռանկարից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА