
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներ...

Ուղիղ եթերում քաղակտիվիստ ծեծող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Տիգրան Տեր-Մարգարյանի անվան շուրջ ծավալված քննարկումները շարունակում են թեժ պահել քաղաքական օրակարգը՝ դառնալով ոչ միայն հրապարակային բանավեճերի թեմա, այլ նաեւ խորքային քաղաքական վերլուծությունների առարկա...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորական խոսք է տեղադրել՝ ուղղված Հռոմի նորընտիր պապ Լևոն XIV-ին։ Փաշինյանը գրել է․ «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ: Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության Ձեր ձայնն ավելի կարևոր է, քան երբևէ...


Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, վետերանները և միջոցառման հյուրերը, այդ թվում ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ...
























































































































































































