o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

31.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

Այն, որ ստամբուլյան ծագումնաբանություն ունեցող որեւէ բան լավը լինել չի կարող, թերեւս հասկանալի է ցանկացած հայի: Այդ պատճառով է, որ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում ինչպես սորոսական գրանտակերները, այնպես էլ տարատեսակ դեգեներատիվ տարրերը: Բայց միաժամանակ նկատելի է, որ այդ պիղծ փաստաթղթի քարոզչությանն է լծված ե՛ւ ամբողջ իշխանական, ե՛ւ մերձիշխանական քարոզչամեքենան:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ՍՈՒՏՆ ՈՒ ԿԵՂԾԻՔԸ` ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ

Նիկոլական քարոզիչները ջանում են մոլորեցնել հանրությանը, իբրեւ թե Ստամբուլյան կոնվենցիան ավանդական ընտանիքների հանդեպ սպառնալիքներ չի պարունակում, եւ այդ փաստաթուղթը մերժողներին առաջարկում է այն կարդալ` թերեւս այն հաշվարկով, որ կարդացողներ քիչ կլինեն: Բայց կարդացողները գնալով շատանում են, եւ, ի դեպ, ամբողջական հայերեն տեքստը կարելի է գտնել եւ iravunk.com կայքում: Բայց բացի չոր ու ցամաք տեքստի ինքնուրույն վերլուծությունից, համացանցում կարելի է գտնել բազում տեսանյութեր, ուր կետ առ կետ բացատրվում են բոլոր վտանգները, իսկ հանրամատչելի եւ միաժամանակ իրավաբանորեն կոռեկտ լավագույն բացատրությունը տրվել էր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ասուլիսին, որի տեսագրություններն ու սղագրությունները նույնպես դժվար չէ գտնել համացանցումԻսկ նախարարություններից երկուսն են լծված այդ պիղծ փաստաթղթի անթաքույց քարոզչությանը` Սոցապը եւ Արդարադատության նախարարությունը, որոնք երկուսն էլ հանդես են եկել հանրությանը մոլորեցնելու փորձ հանդիսացող հայտարարություններով: Ի դեպ, գենդերային ֆաշիզմը առաջ տանող այդ փաստաթղթի քարոզիչները նաեւ հաճախ են դիմում այն մանիպուլյացիային, իբր դեմ են հիմնականում ավագ սերնդի մարդիկ, իսկ առաջադեմ, անգլերենին տիրապետող երիտասարդությունը կողմ է: Դրանից այժմ քարը քարին չենք թողնի, ներկայացնելով հենց անգլերենին լավ տիրապետող առաջադեմ երիտասարդության ներկայացուցչի` Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի մեկնաբանությունը. «Արդարադատության նախարարությունը, հետ չմնալով այսօրվա իշխանությանը բնորոշ վարքագծից, այլընտրանքային կարծիք ունեցողներին շտապեց մեղադրել Կոնվենցիայի գաղափարը դավադրաբար սխալ մեկնաբանելու մեջ: Կարծում եմ` Արդարադատության նախարարությունը պիտի ավելի շատ մասնագիտական եւ իրավական գնահատականներ հնչեցներ կոնվենցիայի վերաբերյալ, այլ ոչ թե փորձեր ուղղակի շատ պարզունակ ձեւով քողարկել Կոնվենցիոն դրույթներ, որոնք այս օրերին հնչում են մասնագիտական շրջանակներում»: Երիտասարդ գործիչը նաեւ շեշտում է. «Մեր օրենսդրությունը խտրական վերաբերմունքի որեւէ դրսեւորում չի պարունակում, բռնության որեւէ ձեւ անպատիժ չի թողնում: Եվ ինչո՞ւ վավերացնել մի փաստաթուղթ, որի դրույթներն արդեն իսկ արտացոլված են մեր օրենսդրությամբ: Մի պարզ պատճառով` այս փաստաթուղթն անհրաժեշտ է լրիվ այլ նպատակով` մեր արժեհամակարգի հիմնահատակ քայքայման»:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Ի դեպ, «առաջադեմ Եվրոպայի» հիշատակումներն էլ են մանիպուլյատիվ: Այսպես, ԱՄՆ գերիշխանության գոտում ուղղակիորեն գտնվող ԵՄ անդամ Լատվիան եւ Լիտվան մերժել են վավերացումը` գտնելով, որ կոնվենցիան պետություններին պարտադրում է տոտալիտար բնույթի գաղափարախոսություն, որոշ երկրներ (մասնավորապես` Բուլղարիան) դա ճանաչել են հակասահմանադրական, իսկ վավերացրած երկրներից շատերն էլ դա արել են վերապահումով, որ իրենց տարածքում չեն գործում կոնվենցիայի այն դրույթները, որոնք հակասում են ազգային օրենսդրությանըԱյդ ֆոնի վրա այդպիսի հապշտապ վավերացման փորձերը, այն էլ այն պայմաններում, երբ Հայաստանը նախորդ իշխանության օրոք մինչեւ ստորագրելը յոթ տարի դիմադրեց եւ փաստացի ամենավերջին ստորագրողներից մեկն էր, հիշեցնում է ակնհայտ պետական դավաճանության հանցակազմ:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՆԻԿՈԼԻ «ՆԵԽԱԾ ԱՊՐԱՆՔԸ» ԿՈՐԾԱՆԵԼՈՒ Է ՆԻԿՈԼԻՆ

Թե ինչու է վոժդը այդքան շտապում վավերացնել այդ պիղծ փաստաթուղթը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է. «Նիկոլ Փաշինյանը հաշվել է եւ հույս է դրել նրա վրա, որ վավերացնելով Ստամբուլյան կոնվենցիան` կկարողանա եւս տարիուկես Արեւմուտքի քաղաքականության վրա վաճառել վավերացման փաստը: Այսինքն` արագընթաց վավերացումը նպատակ ունի կոմպենսացնելու հեղափոխության սպառված բրենդն Արեւմուտքում: Բայց Փաշինյանի քաղաքական կապիտալը կարող է չբավականացնել Հայաստանում այդ հարցն այդ ձեւով լուծելու համար»: Կոպիտ ասած` Նիկոլը փորձում է Արեւմուտքի վրա «նաղդել» փչացած ապրանք, բայց մոռանում է, որ այդ նույն ապրանքը հենց գլխանց եվրոպացիների վրա փորձել էր «նաղդել» Թուրքիան` առաջինը ստորագրելով ու վավերացնելով այդ կոնվենցիան, սակայն եվրոպացիները ԵՄ-ում Թուրքիայի երեսը տեսնել չուզեցինԻսկ ինչ վերաբերում է Աշոտյանի այն ձեւակերպմանը, որ երկրի ներսում Նիկոլի քաղաքական կապիտալը այդ հարցում «կարող է եւ չհերիքել», դա դեռ մեղմ է ասված: Ամենալայն հանրությունն է դեմ այդ փաստաթղթին, եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կոչ արեց ձեռնպահ մնալ վավերացումից, նաեւ Հանրային խորհուրդը դեմ եղավ... Կոնվենցիայի թեման այն թեման է, որը կարող է դառնալ ժողովրդական զայրույթի դետոնատոր, քանզի ցանկացած հայ, բնականաբար, կկատաղի այն մտքից, որ մանկապարտեզներին կարող են պարտավորեցնել հարցնել իր երեխայից` նա աղջիկ է ուզում լինել, թե` տղա... Ավելին, սխալված չենք լինի, եթե նշենք, որ այդ ստամբուլյան նեխած ապրանքը թավշիստների վարչախմբին քաղաքական գերեզման է տանելու: Ի դեպ, դա շատ լավ զգացել է, մեղմ ասած, ոչ բարեհամբավ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով շտապել է հայտարարել, որ դեմ է Ստամբուլյան կոնվենցիային: Առաջին հայացքից քաղաքական ֆանտաստիկա հիշեցնող այդ երեւույթը իրականում օրինաչափ է` այդ ԼՀԿ-ականը հիմիկվանից ձգտում է իրեն գցել ապագա հաղթողների` կոնվենցիայի հակառակորդների ճակատ: Իսկ թե երբ է լինելու ընդդիմադիր բուռն պրոցեսների բյուրեղացումը, բանտից տված իր հարցազրույցում նշել է Ռոբերտ Քոչարյանը` շեշտելով, որ «Կոնսենսուս մինուս մեկ» գաղափարը արդեն լիուլի ձեւավորվել է քաղաքական դաշտում. «Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջեւ ակտիվ համագործակցություն կապահովվի: Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարեւոր օղակ կլինեմ, սակայն ամենեւին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաեւ խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման եւ գործընկերության ձեւավորման գործընթացը կավարտվի, եւ քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»: ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով. «Իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա եւ վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից եւ ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված եւ հավասարակշիռ պրագմատիկները»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Այսինքն` աշնանը, թերեւս, հաշվվելու են ՔՊCC-ի ոչ թե ճտերը, այլ` քամուն տրված բմբուլները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА