Iravunk.com | Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան
Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆ Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում «ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան

Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Ի՞նչ է կատարվել 2016թ.-ին և դրանից հետո

Վերջերս կայացած «սիրելի վարչապետ» 9 ժամանոց շոուն Փաշինյանի կողմից կրկին օգտագործվեց Արցախի հարցով «Նախկիններն են մեղավոր» անհեթեթությունը վերակենդանացնելու համար: Եվ կրկին ապարդյուն, որովհետև «Լեռնային Ղարաբաղը լուծարվել է դեռևս 2016թ.-ին» նորովի փաթեթավորված կեղծիքը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի տիտանական զեղծարարությունների էպիկենտրոնում է, չի կարող հիմնավորվել, ապացուցվել կամ ճշմարտություն դառնալ:

Բոլորովին զարմանալի չէ, որ ներկայի խճճված և վտանգավոր իրականությունը թողած՝ նա և իր թիմը նորից փորձում են Արցախի ներկայիս հայաթափումը ներկայացնել՝ որպես նախկինից արմատներ գցած և պատմականորեն անխուսափելի դարձած զարգացում: Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ իր մեղավորության խարանը, կապիտուլյանտի դաջվածքը, դավաճանի տատուն իր ամենամեծ սպառնալիքն է՝ ոչ միայն պատմական դիսկուրսի, այլև՝ Real politik-ի տեսանկյունից:

Բոլորովին պատահական չէ, որ իբր 2016թ.-ից լուծարված Արցախի զառանցանքը կրկնեց նաև Ալեն Սիմոնյանը, իսկ Վահագն Խաչատուրյանը կրկին շան գլուխը թաղեց հեռավոր 1991թ.-ին:

Նման հիմարությունները վտանգավոր են, եթե անկախ իրենց կեղծ լինելու ակնհայտ հանգամանքներից, չեն հակադրվում նույն համառությամբ, ինչ համառությամբ որ դաշտ են նետվում Նիկոլի և իր թիմակիցների կողմից:

Ուստի հարկ եմ համարում հակիրճ շարադրել այն փաստերը, որոնք ապացուցում են փաշինյանական կեղծիքի ողջ թշվառությունը:

1. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի շուրջ բանակցային գործընթացը ոչ միայն ԼՂՀ լուծարման մասին չէր, այլև ԼՂՀ անվտանգությունը և գոյությունը ամրապնդելու նոր գործիքակազմ էր բյուրեղացրել: Տես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

2. 2016թ.-ի հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս փաստը ևս ոչ մի կերպ չի տեղավորվում 2016թ.-ից Արցախի լուծարման նիկոլական ստի մեջ:

3. 2016թ.-ին Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվեց «Արտաքին քաղաքականության դոկտրին»՝ նոր խմբագրությամբ, որում կրկին առանձին անդրադարձ կար Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանաձևին, որը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման և իրացման սկզբունքը: Այսինքն՝ ԼՂ հարցն այնպիսի կարևորության էր, որ դրա լուծումն ամրագրվել էր անգամ այլ պետության դոկտրինալ փաստաթղթում:

4. 2017թ.-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA-ն) նույնպես պարունակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը՝ որպես կարգավորման հիմք:

5. 2020թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում արձագանքելով Փաշինյանի սկանդալային հոդվածին, մանրամասնել է մինչև 2018թ. եղած բանակցությունների դետալների մասին, որոնք նույնպես ապացուցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հայկական կողմի հաջողությունները, ոչ թե «ԼՂ լուծարումը»:

6. 2020թ.-ի հունվարին Փաշինյանը Կապանում իր շուրթերով է ընթերցել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը՝ ներառյալ՝ պարտադիր ուժ ունեցող հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ, Լաչինի և Քելբաջարի հայապատկանություն և այլն:

7. Հիշեցնեմ նաև ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը, որ Փաշինյանն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած առաջին հայ ղեկավարը:

8. Վերջիվերջո, 2016թ.-ի եռաստիճան բանակցային փաթեթը՝ ներառյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծը, իրենց ձեռքերում է: Դե թող հրապարակեն, եթե մեկ գրամ վստահություն ունեն իրենց պնդումների մեջ: Որ բոլորս տեսնենք՝ 2016թ.-ից մինչև 2018թ. Արցախյան բանակցային փաթեթը Լեռնային Ղարաբաղը լուծարելո՞ւ, թե՞ ամրապնդելու և զարգացնելու մասին է:

Նիկոլի համառ ջանքերը՝ ջնջելու վրայից դավաճանի խարանը, բժշկական դեպք են հիշեցնում. հայտնի է, որ որևէ տատու հեռացնելու փորձերը հաճախ տեսանելի և այլանդակող սպիներ են առաջացնում, իսկ այդ սպիները վերացնելու ջանքերը՝ էլ ավելի խորացնում խնդիրը: Ահա այսպիսին է վիճակն Արցախի հայաթափման մեղքը ուրիշների վրա բարդելու՝ փաշինյանական իդեա ֆիքսի պարագայում:

Ինչ խոսք, Նիկոլը նաև վատ «կոսմետոլոգ» է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.11.2023թ.



Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода