Iravunk.com | Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը
Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին ՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերը Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան Լոռու նախկին մարզպետը գրառում է կատարել Արմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել է ՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ Հայրապետյան Սուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակել ՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին

Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը

Հրապարակախոսություն

PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 9-րդ)

Արցախի Հանրապետության ներկայիս փլուզումը և դրան հետևած հայրենազրկումն առաջացրեց մի իրավիճակ, երբ 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից՝ ենթարկվելով էթնիկ զտման:

Արցախահայության ներկայիս հիմնախնդիրը, սակայն, չի չեզոքացնում նրանց՝ քաղաքական գործոն և ներուժ ունեցող հանրույթ լինելու հանգամանքը: Սուր կենցաղային, սոցիալական, աշխատանքային, հոգեբանական խնդիրները, որոնց լուծմանն ուղղված իշխանական ջանքերը նվազ արդյունավետ են և հաճախ՝ ձևական, իսկ համահայկական մոբիլիզացիան՝ ոչ ամբողջական և հատվածական, չպիտի մոռացության մատնեն հանապազօրյա հարցերից անդին գտնվող հարցադրումները:

Հայկական Արցախի էջը շրջված համարելն անթույլատրելի է, ուստի հույժ կարևոր է դառնում այդ էջի առաջնային տերերի՝ արցախահայության պահպանումը՝ որպես հավաքական, կազմակերպված, պահանջատեր, ամբողջ հայության աջակցությունը վայելող գործոն, որը պետք է պահել, պահպանել, կազմակերպել, խնամել և ներառել հայկական հարցի հետագա առաջխաղացման գործում:

Մինչև Արցախի հայաթափումը ենթադրվում էր, որ Ադրբեջանը կուզենար ձևի համար մի քանի հազար հայ պահել Արցախում՝ աշխարհին «տոլերանտ» և «մուլտիէթնիկ» Ադրբեջանի միֆը վաճառելու համար: Սակայն ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրության անատամ, իմպոտենտ, ցինիկ արձագանքն օրակարգից հանում է այս ալիևյան շոուի անհրաժեշտությունը (ՄԱԿ-ի տխրահռչակ առաքելությունը վկա):

Ենթադրվում էր նաև, որ Արցախում արցախահայերի կարիքն ունի նաև Ռուսաստանը՝ ռեգիոնում սեփական ռազմական ներկայությունը հիմնավորելու համար: Սակայն Հայաստանի իշխանությունների հակառուսական ռազմավարությունը և Ադրբեջանի՝ անպատիժ մնացած սեպտեմբերյան ագրեսիան ստեղծեցին նոր իրավիճակ, որում Հարավային Կովկասում սեփական դիրքերը չկորցնելու համար Ռուսաստանը կարող է դիմել այլ, ոչ ստանդարտ լուծումների, որոնց իմ նախորդ հոդվածներում անդրադարձել եմ:

Ուստի ներկայումս Հայաստանում գտնվող արցախահայերի ապագան պետք է կազմակերպել ոչ միայն այս պահին առաջնային սոցիալ-կենցաղային, այլև հեռահար քաղաքական դիտանկյունից:

Ընդհանուր առմամբ հնարավոր է 3 սցենար.

1. Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ տարրալուծվելով և զրկվելով ինքնուրույն քաղաքական դիրքավորումից:

2. Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց տարրալուծման, և պահպանելով սեփական քաղաքական հայտն Արցախի նկատմամբ:

3. Հայաստանը՝ որպես միջանկյալ օղակ.արցախահայության մի մասը շունչ քաշելուց հետո կարող է վերաարտագաղթել այլ երկրներ:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար նախընտրել են 1-ին և 3-րդ սցենարները: Իրենք սպանել են Արցախի Հանրապետությունը և վստահաբար շահագրգիռ են սպանել նաև արցախահայության քաղաքական կերպարը՝ թե՛ սեփական ներքաղաքական, թե՛ ռեգիոնալ շահերից ելնելով: Որքան քիչ մնան Հայաստանում Փաշինյանի կողմից Արցախի սպանության կենդանի վկաները, այնքան հանգիստ կլինի նա, այնքան քիչ սոցիալական, քաղաքական, հոգեբանական խնդիրներ կառաջանան նրա կառավարության համար:

Ռուսական և արևմտյան մեդիաներում արդեն շրջանառվում են արցախահայությանն այդ երկրներում հյուրընկալելու գաղափարներ:

Իրենց շահերը պարզ են. բացի քաղաքականից, կան նաև դեմոգրաֆիական շարժառիթներ: Որքան էլ ցինիկ հնչի, բայց արցախահայերի պես բնակչություն ունենալու տարբերակն իրենց ձեռնտու է՝ աշխատասեր, գործունյա, սպիտակամաշկ, քրիստոնյա…

Հայկական շահերի տեսակետից սա անընդունելի է. մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բոլոր հիմնական սոցիալական խնդիրները լուծվեն հենց Հայաստանում և առաջնային կարգով: Հակառակ դեպքում մենք կզրկվենք նրանցից, իսկ Արցախը՝ կրկին հայկական դառնալու որևէ հեռանկարից:

Պետք է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի մեր քույրերն ու եղբայրները չկրկնեն Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների ճակատագիրը, չդառնան այլ երկրների ներուժը:

Եվս մեկ հանգամանք. խոսելով արցախահայերի մասին՝ պետք է օգտագործել ոչ թե 100 000 թիվը, այլ 150 000-ը, այսինքն՝ մարդկանց այն քանակը, որը հանդիսանում էր Արցախի Հանրապետության քաղաքացի մինչև 44-օրյա պատերազմը:

Արցախի, արցախահայության, ողջ հայության համար, իմ կարծիքով, լավագույն սցենարը թվարկածներիցս երկրորդն է: Սակայն ոչ թե «վտարանդի կառավարության» կամ «բռնագաղթած ժողովրդի», այլ «տեղահանված պետության» կոնցեպտով:

Թե ինչպես եմ պատկերացնում «տեղահանված պետության» սցենարի իրագործումը, կանդրադառնամ գալիք հոդվածում: Իսկ պատասխանելով այս հոդվածի վերնագրի հարցին՝ փաստենք՝արցախահայերը պետք են մեզ, Արցախին և իրենք իրենց:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
10.10.2023թ.



Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода