Iravunk.com | Կուսակցական չեմ եղել, չեմ լինի, բայց շարունակելու եմ ավագանու աշխատանքը ` Վարդան Ղուկասյանի հետ. Նանա Սարգսյան
Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահ Բեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրը Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան

Կուսակցական չեմ եղել, չեմ լինի, բայց շարունակելու եմ ավագանու աշխատանքը ` Վարդան Ղուկասյանի հետ. Նանա Սարգսյան

Տեսանյութեր

«Հանրային Ձայն»-ի պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն իր կողմից հրավիրված համաժողովի ժամանակ ներկա կուսակցականների համար շրջադարձային հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ որոշել է իր արած-դրած, ստեղծած կուսակցությունից հրաժարվել ու ստեղծել նորը՝ «Դեմոկրատիա, օրենք եւ կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը։ Իր այս որոշումը Վ. Ղուկասյանը բացատրեց նրանով, որ չի ցանկանում ամբողջությամբ իշխանության ձեռքի տակ գտնվող, «Հանրային Ձայնն» իրենով արած եւ կուսակցությունը ներսից պայթեցնելու փաստի առաջ կանգնեցրած անազատության մեջ գտնվող Արտակ Գալստյանի հետ մտնել դատական քաշքշուկների մեջ, քանի որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել՝ հնարավոր առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Տեղի ունեցած համաժողովի, Վ. Ղուկասյանի որոշման եւ այս իրավիճակում Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության հետագա ճակատագրի մասին «Իրավունք»-ը զրուցեց խմբակցության անդամ ՆԱՆԱ (ԱՄԱԼՅԱ) ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

- Թեպետ Դուք «Հանրային Ձայն» կուսակցության անդամ չեք, այդուհանդերձ, լինելով համանուն խմբակցության անդամ՝ ի՞նչ դիրքորոշում ունեք Վարդան Ղուկասյանի հնչեցրած հայտարարության եւ առհասարակ այս քաղաքական ուժի ներսում կատարվածի վերաբերյալ:

- Բազմիցս ասել եմ եւ եւս մեկ անգամ ընդգծում եմ՝ ես կուսակցության անդամ չեմ, չեմ եղել ոչ մի կուսակցությունում եւ չեմ լինի երբեւէ: Այո՛, խմբակցության ավագանու անդամ եմ, աշխատել եմ եւ շարունակելու եմ աշխատել Վարդան Ղուկասյանի հետ: Եկեք ընդունենք այն ճշմարտությունը, որ թեպետ սկզբում երկուսով համագործակցել են, փորձել են միասին աշխատել, բայց Արտակ Գալստյանի անձնական ամբիցիան բերեց նրան, ինչի ականատեսն ենք: Իսկ այն, որ ես մասնակցում էի Վարդան Ղուկասյանի հրավիրած համաժողովին եւ նաեւ գրքի շնորհանդեսին, արդեն շատ բանի մասին է խոսում: Ինչ վերաբերում է նրան, որ պարոն Ղուկասյանը նոր կուսակցություն է բացում ԴՕԿ անունով, ինձ համար էլ էր անակնկալ:

- Համաժողովին ներկա չէր Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը: Պարզվեց՝ հենց այդ ժամին նրան հրավիրել էին Քննչական կոմիտե: Ի՞նչ կասեք այս մասին, որովհետեւ համաժողովի ժամանակ նկատեցինք Ձեր արցունքները…

- Մինչ համաժողովը պարոն Ավագյանի հետ խմբակցությունում էինք, պատրաստվում էինք բոլորով գալ: Բայց, փաստորեն, նա ինձ խնայեց, որպեսզի չհուզվեմ եւ նաեւ չխոչընդոտվի համաժողովին իմ մասնակցելը եւ չասաց, որ իրեն արդեն քննչական են կանչել ու ստիպված է գնալ այնտեղ: Երբ համաժողովի ժամանակ այս մասին տեղեկացա, իսկապես. չկարողացա զսպել արցունքներս: Չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց եթե այս կերպ Արտակ Գալստյանը մուռ է հանում, շատ վատ է անում:

- Ի դեպ, ճի՞շտ են այն խոսակցությունները, որ գտնվելով անազատության մեջ՝ Արտակ Գալստյանը գումար է ուզել ավագանիներից՝ հեռախոսը լիցքավորելու համար, մինչդեռ հիմա փաստացի ավագանու անդամներն իր պատճառով հայտնվեցին անհարմար իրավիճակում:

- Ես հստակ ասեմ ու մեկընդմիշտ փակենք այս թեման։ Գալստյանը երբեւէ ինձնից գումար չի խնդրել։ Անգամ երբ ցանկացել եմ որեւիցե սնունդ կամ անհրաժեշտ որեւէ պարագա ուղարկել, թույլ չի տվել։ Մնացածի մասով ոչինչ ասել չեմ կարող։ Դա տղայական հարց է ու եթե անգամ եղել է, ապա շատ նորմալ է, որ տղաները ծխախոտ կամ որեւիցե բան են ուղարկել։ Ընկերությունը նման կերպ է լինում, իսկ թե ինչպես պատասխանեց Արտակ Գալստյանն, արդեն չմեկնաբանեմ։ Ընկերությունը միակողմանի չի լինում, ու ես տեղի ունեցածն անձնական վիրավորանք եմ նաեւ ընդունում՝ չնայած նրան, որ ինքն ինձ չի վիրավորել եւ չի փորձել դեռ վնասել, թեպետ դրա առիթը չունի։

- Իսկ ի՞նչ է լինելու Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ճակատագիրը հետայսու:

- Մենք շարունակելու ենք աշխատել նույն տեմպերով, ինչպես աշխատել ենք մինչ օրս՝  լինելով կապի մեջ պարոն Ղուկասյանի հետ: Ամանորից մինչեւ այսօր արդեն իսկ բավականին շատ հարցեր ենք լուծել: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է, աշխատանքները բնականոն հունով շարունակվելու են:

- Փաստացի Երեւանի ավագանիում «Հանրային Ձայն» խմբակցության անդամները շարունակելու ենէ գործել մի անունով, որի հետ այլեւս որեւէ կապ չունե՞ն:

- Թերեւս ստացվում է այդպես, բայց բոլորն էլ գիտեն, որ խմբակցությունը միշտ էլ եղել է Վարդան Ղուկասյանի քաղաքական ուժը: Մենք այդպես մտել ենք Երեւանի ավագանու կազմ, այդպես էլ շարունալելու ենք աշխատել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода