Iravunk.com | Թուրքը ոչ մի բան չի կարող անել, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ կանգնած է. Լոքմագյոզյան
Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները

Թուրքը ոչ մի բան չի կարող անել, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ կանգնած է. Լոքմագյոզյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ:

— Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ թուրքական հրանոթները տեղակայվում են հայ-թուրքական սահմանից ընդամենը 200մ հեռավորության վրա, կան կուտակումներ նաեւ ադրբեջանական կողմից: Եվ սա այն ֆոնին, երբ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում Հայաստանին` անհապաղ հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ: Ըստ Ձեզ` Թուրքիան կդիմի՞ գործողությունների:

— Նիկոլ Փաշինյանն ինքն է բավականին ժամանակ ասում, թե պատերազմի են պատրաստվում, պատերազմ կարող է լինել եւ անգամ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու դեպքում: Այսինքն` մենք դա ունենք ամենաբարձր կետից, մյուս կողմից էլ նա չի ասում, թե մենք ինչ ենք անում դրա դեմ: Եթե մի պետության ղեկավար պատերազմի է սպասում իր հարեւանի կողմից, նա առաջին հերթին պետք է հանգստացնի իր ժողովրդին` ասելով, որ մենք էլ ենք պատրաստվում, չվախենաք, բայց այդպիսի բան չենք տեսնում: Նա միայն ասում է՝ պատերազմ է լինելու, առաջին հերթին մեր վարչապետն է ժողովրդին վախեցնում պատերազմով, ոչ թե թուրքը, հետո է գալիս թուրքը: Ես նկատում եմ, որ մենք այդ խնդիրներում ավելի առաջ ենք գնում, իսկ թուրքերը, Ալիեւը մեր հետեւից են վազում, այս գյուղերն էլ Ալիեւը չէր պահանջում: Դրա մասին առաջինը հիշեցրեց հենց Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո սկսեցին ադրբեջանցիները պահանջել «անկլավները»:

— Պարոն Լոքմագյոզյան, ստացվում է, որ հայկական կողմն է «հուշում» թուրքին՝ ի՞նչ պահանջել:

— Եվ անգամ, օրինակ` Տիգրանակերտը` Քյարքի, անունով հիշելը այս համատեքստում պետք է դիտարկել: 30 տարի այդ գյուղի թուրքերեն անվանումը չգիտեի, ես Նիկոլ Փաշինյանի միջոցով սովորեցի, եւ այդ անունը թուրքերի կողմից չեկավ, այդ անունը առաջին անգամ հիշատակեց Հայաստանի վարչապետը: Մենք քառատրոփ առաջ ենք գնում, թուրքերը մեր հետեւից են գալիս, այսինքն` իրենք չեն նախաձեռնում ինչ-որ մի նոր բան, ամեն ինչ մենք ենք նախաձեռնում, իրենք էլ մեծ շնորհակալությամբ ընդունում են այդ բանը: Հիշեք, որ Թուրքիայից ու Ադրբեջանից տարբեր ժամանակներ ասել են` խոստացել եք, տվեք, կատարեք, բայց ի՞նչ ենք խոստացել, մենք չգիտենք: Մենք ոչ մի բան չենք խոստացել, եթե խոստացել է, Նիկոլ Փաշինյանն է խոստացել: Վերելակային դիվանագիտության ժամանակ ինչե՞ր խոստացավ, դե հետագայում պարզվեց, որ ինչ-որ «պապկաներ» են գնացել-եկել Ադրբեջան, այստեղ են երեւի խոստումները: Նրանք էլ ասում են՝ խոստացածը տվեք: Իսկ մյուս կողմից էլ, եթե Թուրքիան ինչ-որ թնդանոթներ է տեղադրել սահմանին, ասեմ, որ քանի դեռ ռուս զինվորն այնտեղ է, ոչ մի բան չի կարող անել, խնդիրը դա է: Եթե հենց մենք քայլեր անենք, որն անում ենք` ռուս զինվորին այնտեղից քշելու համար, այդ ժամանակ կարող է պատրաստություն տեսնեն իրենք: Բայց այսօր, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ է, ոչ մի բան չի լինի, մեր գլխավոր խնդիրը ռուսի այնտեղ լինել-չլինելն է, ոչ թե թուրքի ինչ անել-չանելը, թուրքը ոչ մի բան չի կարող անել, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ կանգնած է, միայն նրա առկայությունը այնտեղ հերիք է, որ թուրքը ամեն տեսակ ծրագրերից հրաժարվի:

— Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ուղիղ հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից հանում են ռուս սահմանապահներին, հաջորդիվ հնարավո՞ր է նրանց հայ-թուրքական սահմանից փորձեն հանել: Ի վերջո, ինչպես ինշխանության ներկայացուցիչներն են նշում, հայկական ուժերը բավարա՞ր են սահմանները վերահսկելու համար:

— Այդ ամենը գալիս է մեր կողմից, ոչ թե` թուրքի կամ ռուսի: Այո՛, հիմա քայլ առ քայլ առաջ ենք գնում, բայց արդեն խոսք կա, որ բազան պետք է հեռացվի, ոչ միայն ռուս սահմանապահները` օդանավակայանից, այլ նաեւ ռուսական ռազմաբազան պետք է հեռացվի: Սա արեւմտյան ծրագիր է, մեր ղեկավարությունն այդ ծրագրի կատարողն է: Իհարկե, լուրջ խնդիր կլինի, եթե ռուս զինվորն այստեղից դուրս գա, սակայն իմացե՛ք, ռուս զինվորը երբեք ու երբեք այստեղից դուրս չի գալու: Կարող է մենք այստեղից դուրս գանք, կարող է Հայաստան չլինի, բայց ռուսը այս տարածաշրջանից դուրս չի գալու: Նույն բանն էլ կատարվեց Արցախում, արցախահայությունը դուրս եկավ, բայց ռուսը մնաց, իրականում պետք է ընդունել, որ ռուս խաղաղապահի այնտեղ մնալու իմաստն այլեւս չկա, բայց ռուսն այնտեղ կանգնած է: Եթե հայը այնտեղ լիներ, ավելի լավ, ապա ինչ-որ կերպ կիմաստավորվեր նրանց ներկայությունը, անգամ եթե հայը չլինի, մեկ է` ռուս զիվորն այնտեղ կլինի: Ռուսին այստեղից քշել չի լինի:

— Այդուամենայնիվ, եթե Թուրքիան սահմանին զենք-զինամթերք է կուտակել, ի՞նչ է ուզում հասկացնել Հայաստանին կամ Ռուսաստանին:

— Դա էլ մի ուրիշ հարց է, մեր այսօրվա իրականությունում այնպիսի լուրեր են տարածվում, որոնք կիսաճշմարտություններ են եւ ինչ-որ նպատակներ են հետապնդում: Վերջերս լուր տարածվեց, թե Թուրքիայի արեւմտյան կողմերում` Մուղլայում 4.4 մագնիտուտ երկրաշարժ է եղել ու քանդված շենքերի նկար էին տեղադրել, բոլորն ուրախանում էին, թե Թուրքիան քանդվում է, Աստված պատժում է, բայց ոչ մեկը դժվարություն չքաշեց ուղեղը աշխատեցներ, որ հասկանար` այդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքեր չեն քանդվում: Ինչ-որ կազմակերպություն կամ ուժեր մանիպուլյացիա են անում: Այսպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, հիմա եթե ասում են` թուրքը եկել է, թնդանոթներ է տեղադրել սահմանին, պատասխանս էլի նույնն է` ռուսը քանի դեռ այնտեղ կանգնած է, թուրքը անելիք չունի: Անիմաստ են այնտեղ թնդանոթ տեղադրել, գուցե ինչ-որ ռազմամթերքի տեղափոխում է ու մի քանի թնդանոթներ են այնտեղ հայտնվել, դա կարող է լինել, սակայն` ոչ մի լուրջ նպատակ չունենալով: Դրա համար, մանավանդ երբ պաշտոնապես չի ընդունվել այդ լուրը, կասկածով կարելի է մոտենալ, ես դա լուրջ չեմ ընդունի:

— Առաջիկայում, ի՞նչ եք կարծում` Հայաստանի վրա հարձակում սպասվու՞մ է:

— Այդ պատերազմի վտանգով մեզ վախեցնում են, որ տանք՝ պրծնենք, ու հասարակությունը տեղի տա դրան: Բայց այնպես չէ, որ դրանից հետո Ադրբեջանի ախորժակը փակվելու է, քանի որ տվող կա, ախորժակը ուտելուց է բացվում, ուրիշ բաներ էլ է ուզելու, կամ էլ մենք ենք առաջարկելու: Արցախում ինչի՞ համար պատերազմ եղավ, Արցախը խաղաղ պայմաններում կարող էին հանձնել, Նիկոլը գնաց այնտեղ, եւ դրա նպատակն այն էր, որ համոզեր խաղաղ պայմաններում Արցախը տային: Արցախցիներին համոզել չստացվեց, ինքն էլ Ստեփանակերտի հրապարակում կանգնած հայտարարեց, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, այսինքն՝ Արցախը մնում է Հայաստանին կառչած, Արցախը չի ուզում հողեր հանձնել, վերջ, իմ միսիան ավարտվեց, ինչ ուզում եք արեք: Ու դրանից գրեթե օր անց պատերազմը սկսվեց, սա մեսիջ էր` Բաքվին ուղղված, թե ես իմն արել եմ, այս մարդիկ չեն ընդունում, դե սկսի: Հիմա նույնն էլ Հայաստանի պարագայում, եթե հասարակությունը շատ ընդդիմանա, տեսնեն, որ չի ստացվում, ասեն` այս գյուղերը Հայաստանի գյուղերն են եւ վերջ, ժողովուրդը չի ուզում տալ, Ադրբեջանին կասեն՝ դու էլ ինչ ուզում ես, արա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ապրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода