ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԸ, ԱՄՆ - ՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ՍպորտԽառը մենամարտերի / MMA /պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն, «Aca» վարկածով չեմպիոն, բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող, ծնունդով Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղից ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԸ, ԱՄՆ - ում պատրաստվում է հերթական մենամարտին, որը լինելու է վարկանիշային։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել այժմ օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ - ում բնակվող ՆԱՐԵԿԻ հետ ու բացառիկ զրույց ունենալ։
Նա նշեց. «Մենամարտը կկայանա մի քանի օրից, մարտի 30-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բուրբանսկ քաղաքում։ Հանդես եմ գալու 59 կգ քաշային կարգում։ Մրցակիցս ամերիկացի մարզիկ է Ռոդնեյ Կեալոհին, ռեյտինգով մարզիկ է, նա հիմնականում հարվածային ոճով է մենամարտում, հասցրել եմ ուսումնասիրել։ Շատ լավ պատրաստվում եմ այստեղ «Kd MMA» մարզական ակումբում։ Սա շատ կարևոր մենամարտ է լինելու ինձ համար, քանի որ վարկանիշային մենամարտ է լինելու, տրամադրված եմ մարտական։ Նշեմ, որ պլանավորել եմ Հայաստան այցելել տարեվերջին» ։ Մեզ մնում է միայն փայլուն հաղթանակ մաղթել Նարեկին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ