Iravunk.com | Մեկնարկային գոտեմարտում հաղթել եմ մեր հայ ըմբիշին 5։1 հաշվով
Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա

Մեկնարկային գոտեմարտում հաղթել եմ մեր հայ ըմբիշին 5։1 հաշվով

Սպորտ

Մարտի 15-17-ը, Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը։ Հուշամրցաշարին մասնակցել են 9 երկրի Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իտալիայի Մ23 տարեկան ավելի քան 140 ազատոճային ըմբիշներ։ Հայաստանի հավաքականը հուշամրցաշարում ունեցել է 4 չեմպիոն, 7 արծաթե և 9 բրոնզե մեդալակիր։ Մրցումային վերջին օրվա արդյունքներով Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել Մուշեղ Մկրտչյանը 86 կգ և Լյովա Գևորգյանը 125 կգ։ Արծաթե մեդալներ են նվաճել Արեն Իսրայելյանը 79 կգ, Սերգեյ Սարգսյանը 97 կգ և Խաչատուր Խաչատրյանը 125 կգ, իսկ բրոնզե Մենուա Յարիբեկյանը 79 կգ, Ռազմիկ Եփրեմյանը 86 կգ և Հենրիկ Հայկյանը 125 կգ ։Ավելի վաղ հայտնի էին դարձել ևս 5 քաշային կարգերի հաղթողները։ Հայաստանի հավաքականի կազմում հաղթողի կոչմանն են արժանացել և պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆԸ 61 կգ և ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻԿՅԱՆԸ 65 կգ ։Արծաթե մեդալակիրներ էին դարձել Հելբերտ Սահակյանը 57 կգ, Սարգիս Բեգոյանը 61 կգ, Անուշավան Բարսեղյանը 70 կգ և Նարեկ Նիկողոսյանը 74 կգ ։Բրոնզե մեդալները նվաճել էին Հայկ Գասպարյանը 57 կգ, Արման Հարությունյանը 57 կգ, Լևիկ Միքայելյանը 61 կգ, Տիգրան Ղազարյանը 70 կգ, Դավիթ Մարգարյանը 70 կգ և Նարեկ Հարությունյանը 74 կգ։ «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ոսկե մեդալակիր, պատանիների Հայաստանի չեմպիոն, 18-ամյա ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻԿՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց հաղթանակը. «Հանդես եկա 65 կգ քաշային կարգում։ Ընդհանուր չորս գոտեմարտ ունեցա ։

Մեկնարկային գոտեմարտում հաղթել եմ մեր հայ ըմբիշին 5։1 հաշվով, 1/4-ում, բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով հաղթել եմ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչին, կիսաեզրափակչում վրացի մրցակցիս հաղթեցի 6։0 հաշվով, իսկ ահա եզրափակչում հաղթեցի ազգությամբ կիրգիզ հակառակորդիս 5։2 հաշվով ։Ամենաբարդը նրա հետ ստացվեց, կիրգիզ մարզիկը Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, Ասիայի չեմպիոն։ Հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս ու մարզիչներիս։ - Արման, որ տարիքից սկսեցիր զբաղվել սպորտով? - Ծնվել եմ ՌԴ-ում, արմատներով Թալին քաղաքից եմ, այժմ Երևանում եմ բնակվում։ Սպորտով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից ՌԴ-ում, այնտեղ պատանիների առաջնությունների եմ մասնակցել ու բազմաթիվ հաղթանակներ ունեցել։ 6 տարեկանում հայրս ինձ առաջին անգամ տարավ մարզադահլիճ, եղբայրս Արմեն Մուսիկյանը ևս ըմբիշ է, նա ևս բազմաթիվ հաջողություններ ունի թե ՌԴ ֊ում, թե Հայաստանում, Հայաստանի երիտասարդների կրկնակի փոխչեմպիոն է, Աշխարհի մրցանակակիր։ Մարզիչներս են Հարություն Նալբանդյանը, Կարապետ Մկրտչյանը և Ավետիք Վարդանյանը։ Այս տարի մասնակցել եմ նաև Մոլդովայում կայացած մինչև 20 տարեկանների միջազգային մրցաշարին ու բրոնզե մեդալ նվաճել, իսկ Բելառուսում մասնակցել եմ Միխայիլ Մեդվեդևի անվան հուշամրցաշարին, սա մեծահասակների մրցաշար էր, լինելով երիտասարդ ես մրցեցի ու երկու գոտեմարտ հաղթեցի, բայց երկու գոտեմարտ էլ պարտվեցի ու այդպես 5֊րդ տեղը գրավեցի։ Նշեմ, որ անցած տարի էլ էի մասնակցել «Լյովա Վարդանյանի» անվան հուշամրցաշարին ու արծաթե մեդալ նվաճել, սակայն այս տարի փոխեցի մեդալի գույնը և ոսկի նվաճեցի իմ քրտնաջան պարապմունքների շնորհիվ։ Արդեն պիտի պատրաստվենք Հայաստանի առաջնությանը, որը կկայանա ապրիլին։ Նպատակ ունեմ նվաճել նաև Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ - Արման, իսկ սպորտից դուրս ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել? - Սիրում եմ ընկերներիս հետ արշավների մասնակցել մեր երկրի հրաշք բնության գրկում։ Նշենք, որ մեկ ամսից կայանալու է Հայաստանի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար ԱՎԵՏԻՔ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով, ըմբիշների համար սա նախապատրաստվելու, թե ևս մեկ անգամ սեփական ուժերը փորձելու լավ առիթ էր. «Առհասարակ, ոչ միայն մեզ, այլև արտերկրից ժամանած մարզիկների համար սա լավ հնարավորություն է ու նաև միջազգային կարևոր փորձ։ Ամեն ինչ պետք է անենք մրցաշարի շարունակականության ապահովման համար։ Արտերկրից ժամանած մեր հյուրերը ևս բարձր են գնահատում մրցաշարի ինչպես կազմակերպչական, այնպես էլ մարզական կողմը։ Արձագանքները միայն դրական են»։ Իսկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆԻ խոսքով, սա մեծ փորձ էր հայ երիտասարդ ըմբիշների համար. «Շատ հետաքրքիր գոտեմարտեր ընթացան, մրցակցությունն էլ բավականին մեծ էր։ Տղաների մրցելույթները նորմալ եմ գնահատում։ Ամեն ինչ անելու ենք այս ավանդական մրցաշարն ավելի ուժեղացնելու համար։ Այսպիսի մրցաշարերը հանրահռչակում են ոչ միայն սպորտը, այլև մեր երկիրը։ Իտալիայի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին։ Շատ մեծ տպավորություններ ունեն, մինչ այս էլ հավաքներ են անցկացրել մեր երկրում»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода