ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ՓԱԱՏԱԲԱՆԸ. Փորձ է կատարվում ՀՀ կառավարության միջամտությամբ, սպառնալիքի, շանտաժի միջոցով ստիպել պետական ռեգիստրին կայացնելու ցանկալի որոշում
ԱՀԱԶԱՆԳ
Փորձ է կատարվում ՀՀ կառավարության միջամտությամբ, սպառնալիքի, շանտաժի միջոցով ստիպել պետական ռեգիստրին կայացնելու ցանկալի որոշում։
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 11.03.2024 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ Կարմիր խաչի անունից արտահերթ համագումարը եղել է ոչ իրավաչափ և որոշել է տվյալ արտահերթ համագումարում իբր ընտրված նախագահության կողմից գործադիր մարմնի ղեկավարի գրանցումը մերժել։
Գործակալության որոշումն իրավաչափ է և հեղինակավոր։
Կարմիր խաչի հետ կապված այս արհեստական վեճը սարքելուց հետո, ընդ որում, մինչ այս պահը հրաժարվելով դիմել դատական պաշտպանության, դիմումներ ուղարկվեցին ՀՀ վարչապետին, Հայաստանի բոլոր նախարարներին, արդարադատություն, սոցապ, ԿԳՄՍ, անգամ՝ պաշտպանության՝ փորձ կատարելով պետական մարմինների, այդ թվում՝ Բարձր Դռան միջոցով ճնշում գործադրել ռեգիստրի վրա, ինչն անթուլատրելի է, միջամտել կազմակերպության, այն էլ՝ կոլեգիալ կառավարման մարմնի գործունեությանը։
Ավելին, ռեգիստրի գործակալությունում ներկայացվում է դիմում ոչ ավել, ոչ պակաս կազմակերպության որոշումներն առոչինչ ճանաչելու պահանջով և հերթական լսումների ժամանակ ներկայացուցիչը սպառնում է պետական պաշտոնյային, պաշտոնյաներին վերջիններիս գործողությունների անդառնալի հետևանքների մասին։
Առկա է լսումների ձայնագրությունը։
Փորձ է արվում սպառնալիքի ,շանտաժի եղանակով պետական միջամտության միջոցով միջամտել կազմակերպության կոլեգիալ ղեկավար կազմի կառավարմանը։
Դատապարտում եմ նման վարքագիծը, սպառնալիքով կամ շանտաժով ցանկալի արդյունք գրանցելը, ինչպես նաև պետական մարմինների չարձագանքելը սպառնալիքներին, ինչը կարող է վատ նախադեպ դառնալ, սպառնալիքով ու շանտաժով ցանկալի արդյունք գրանցելու համար։
Փաստաբան Լևոն Բաղդասարյան