Շառլ Միշելը կոչ է արել Եվրոպային պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի
ՄիջազգայինԵվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել Եվրոպային պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի, որը «չի դադարի Ուկրաինայում»։
«Եվրամիությունը կանգնած է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերին։ Եթե մենք Ուկրաինային բավարար օգնություն չցուցաբերենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, մենք հաջորդը կլինենք: Պատերազմի մեկնարկից երկու տարի անց պարզ դարձավ, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայի հետ, ինչպես տասը տարի առաջ կանգ չի առել Ղրիմի հետ։
Նա շարունակում է ապակայունացման իր մարտավարությունը՝ Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ ավելի հեռու՝ Աֆրիկյան մայրցամաքում։ Ռուսաստանը լուրջ ռազմական վտանգ է ներկայացնում եվրոպական մայրցամաքի և համաշխարհային անվտանգության համար։
Մենք պետք է լավ պատրաստված լինենք պաշտպանական տեսանկյունից և անցնենք «պատերազմական տնտեսության» ռեժիմի։ Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական անվտանգության համար։ Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ տեղ ընտրական փուլերից: Մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինայի և Եվրոպայի կարողությունները՝ պաշտպանելու ժողովրդավարական աշխարհը։ Ավելի ուժեղ Եվրոպան կօգնի նաև ամրապնդել ՆԱՏՕ-ի դաշինքը և բարելավել մեր հավաքական պաշտպանությունը»:
Թե իրականում ում է ծառայում ուլտրալիբերաստ Շառլ Միշելը, բոլորը գիտեն: