Iravunk.com | Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան
Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա

Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան

Հասարակություն

Եթե մենք այստեղ ենք կանգնած, մեր կանգնած տեղն օրինական է և որևէ մեկը մեզ հարվածելու իրավունք չունի, եթե մենք կանգնենք այնտեղ, մենք կդառնանք թիրախ։ Այս մասին երեկ՝ մարտի 18-ին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման խնդրին։

«Չկա այնպիսի հարց, որ դուք տալիս եք, բայց մենք մեզ չենք տալիս։ Ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, որ ձեր մտքով չեն անցնում բայց մենք մեզ տալիս ենք։ Դուք պետք է հարց տաք՝ եթե մենք գալիս և հստակ կանգնում ենք սահմանագծին, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ սահմանագծից առաջ է, նահանջելո՞ւ է։ Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ո՛չ, չի նահանջելու, բայց սա իրադրության մեր գնահատականը չի փոխում, որովհետև այս իրադրության մեջ մեզ ավելի լավ է մենք կանգնենք մեր սահնագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա որպես թիրախ են օգտագործելու», - նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ հարցը գյուղի մասին չէ, այլ այն մասին, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ վարչապետի, այս գործընթացքում երեք հարցի պետք է լուծում տրվի՝ անվտանգության հարցին, ֆունկցիոնալ հարցին, որը ենթադրում է ճանապարհների աշխատանքը, և իրավական հարցին։

«Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն է։ Մենք ուզում ենք, որ բոլորը ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչեն, բայց մյուս կողմից մեկ-մեկ տպավորություն է, որ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Ինչ-որ տեղ սկսվում է երկիրը, մենք չպիտի նայենք՝ ինչից է 50 մետր հեռու, որտեղ էլ սկսվի ինչ-որ բանից 50 մետր հեռու է լինելու, 100 մետր այն կողմ, կամ թեկուց երեք սմ։ Մեր խնդիրն հետևյալն է՝ 1 մմ ճշտությամբ մեր երկրի տարածքը որոշենք։ Երբ խոսում ենք տների մասին մեր հարցը պետք է ձևակերպենք մի ձև․ այս տունը ՀՀ տարածում է, թե ՀՀ տարածքում չէ։ Եթե ՀՀ տարածքում չէ, ՀՀ կառավարությունը պետք է ասի՝ հարգելի՛ քաղաքացի, որքան պետք է փոխհատուցենք, որ Դուք Ոսկեպարում մեկ ուրիշ տեղ տուն կառուցեք կամ գանք մենք կառուցենք», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Շուռնուխում այժմ ևս նույն խնդիրն է, սակայն մարդիկ ապրում են և տներ են կառուցվում։

Փաշինյանի խոսքով՝ մարդիկ այս սահմանին կարող են ազատ ապրել այն պայմաններում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լինի այնպիսին, ինչպիսին հայ-վրացական կամ նույնիսկ հայ-թուրքական սահմանին է, իսկ սահմանագծումը թույլ կտա անտեսանելի պարիսպ կառուցել։

Վարչապետի պնդմանը, որ հարկավոր է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի, ներկաներից մեկն արձագանքեց, որ մեր հողերը հանձնելով պատերազմ չի լինի, ինչին Փաշինյանը պատասխանեց․ «Մեր հողերից ոչ մի մմ-ի մասին խոսք չի գնում։ Մենք ասում ենք տվեք մեր հողերը, իրենք էլ ասում են մեր հողերը տվեք։ Իրենք ասում են՝ ձեր գյուղերից ոչ մեկը մեր տիրապետության տակ չէ։ Վերջերս Սահմանագծման հանձնաժողովն Անվտանգության խորհրդում ներկայացրել է ՀՀ սահմանները։ Մենք այսօր 1 մմ ճշտությամբ գիտենք` Հայաստանի սահմանը որտեղ է»։

 



Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода