Iravunk.com | Սեփականատերերը  զրկվում են իրենց գույքից՝ չնչին փոխհատուցման դիմաց
Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահ Բեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրը Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեփականատերերը  զրկվում են իրենց գույքից՝ չնչին փոխհատուցման դիմաց

Հասարակություն

Մինչ սահմանամերձ գյուղի բնակիչը ցավը սրտում, ցասումն աչքերում ուզում է հասկանալ, թե ինչ քարտեզներով ու էլ ինչպես են իրեն փորձելու համոզել, որ իր տունն իր տունը չէ, այլ տնաքանդ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի մասնիկ, երեւանցին էլ չգիտի, թե որտեղ է ավարտվում իր սեփականության իրավունքն ու սկսվում հանրային գերակա շահը: Հիմա էլ դամոկլյան սրի պես այդ «հանրային գերակա շահ» ասվածը նորից կախվել է Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչների գլխին: Աղմկոտ այս խնդրի վերաբերյալ քաղաքացիների բարձրաձայնած հարցերը «Իրավունքն» ուղղել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻՆ:

«ՄԻԵԴ-Ը ՀՀ-Ի ԴԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՎՃԻՌՆԵՐ  Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ»

— Շարքային քաղաքացին բողոքում է, թե ինչո՞ւ պետք է չնչին փոխհատուցումով զրկվի իր տնից, եւ պետությունն իր ունեզրկումը փաթեթավորի՝ որպես «գերակա հանրային շահ»:

— «Գերակա հանրային շահ» ասվածը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության հարկադիր օտարման ընթացակարգն է: Այն կիրառվում է կամ, համենայնդեպս, պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում: Բացի այդ, օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը պետք է տրվի նախնական եւ համարժեք փոխհատուցում: Կարծում եմ, լսած կլինեք «Հյուսիսային պողոտայի» կամ «Ֆիրդուսի» տարածքների բնակելի տների հարկադիր օտարման մասին: Այս առնչությամբ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել են վճիռներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ներկա պահին ակտիվ քննարկումներ են գնում «Կոնդի» բնակելի տների հարկադիր օտարման վերաբերյալ: Իմ կանխատեսմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գանգատներ են քննվելու եւ Հայաստանի Հանրապետության դեմ հերթական անգամ վճիռներ են կայացվելու:

— Ո՞րն է այդպես կարծելու հիմքը: Ինչո՞ւ եք կարծում, որ կառավարությունը մարդկանց իրավունքները խախտելու է:

— Գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության հարկադիր օտարման ընթացակարգը գործնականում, ցավոք, ավելի շատ բիզնես նախագծի է նմանվում, եւ խիստ վիճահարույց է՝ սեփականության օտարումը պայմանավորված է հանրության գերակա շահով, թե ստույգ կառուցապատողների շահերով:

— Կառուցապատողներ ասելով՝ նկատի ունեք բարձրահարկ շենքեր կառուցող շինարարական ընկերությունների՞ն:

— Այո, հենց իրենց: Ընդ որում, որպես կանոն, լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունները հովանավորչություն ունեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, եթե չեն հիմնվում են նրանց կողմից, իհարկե՝ ոչ ֆորմալ առումով: Այս հանգամանքը պետք է որ գաղտնիք չլինի ոչ ոքի համար: Պրակտիկայում, «գերակա շահի» անվան տակ սեփականատերերին ունեզրկելը պայմանավորված է բիզնես շահով եւ, արդյունքում, սեփականատերերը զրկվում են իրենց գույքից՝ չնչին փոխհատուցման դիմաց:

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՕԳՏԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԿՆԿԱԼԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ ԷՐ»

— Ի դեպ, հենց այդ խնդրին են բախվել նաեւ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի թիվ 10 շենքի բնակիչները: Ի՞նչ կասեք այս մասին:

— Շենքը վթարային է, եւ պետությունը պարտավորություն ունի բնակիչներին բնակարաններով ապահովել, համարժեք բնակարաններ հատկացնել, փոխհատուցում տրամադրել՝ ազատվող տարածքի շուկայական արժեքին համապատասխան գումարի կամ համարժեք բնակարանի տեսքով, հարկային արտոնություններ տրամադրել, վարկերի տոկոսավճարների գծով սուբսիդավորում տրամադրել, բնակարանային դրամաշնորհներ տրամադրել եւ այլն: Մինչդեռ, կառավարությունը այս ամբողջ գործիքակազմից նախընտրել է հետեւյալը՝ Արզումանյան փողոց թիվ 10 բնակելի շենքը «գերակա շահի» ընթացակարգով ցանկանում է հարկադրաբար վերցնել եւ օտարել կառուցապատող մի խոշոր ընկերության, որը պետք է տեղում բազմաբնակարան շենք կառուցի: Ընդ որում, որեւէ մրցույթ չի հայտարարվել, կառուցապատող ընկերությունն ընտրվել է կամայական, ինչն արդեն իսկ տարաբնույթ կասկածների տեղիք է տալիս: Կառուցապատողը պարտավորվել է կառուցվելիք շենքից քաղաքացիներին հետագայում բնակարաններ հատկացնել, մինչդեռ սեփականատերերից ոմանք չեն վստահում ո՛չ ՀՀ կառավարությանը, ո՛չ Երեւանի քաղաքապետարանին եւ ո՛չ էլ տվյալ կառուցապատողին: Սեփականատերերը չեն ցանկանում վեճերի դեպքում տարիներ շարունակ թակել դատական ատյանների դռները եւ շենքի օտարման դեպքում ցանկանում են ստանալ նախնական համարժեք փոխհատուցում: Սեփականատերերի իրավունքն ապահովելու փոխարեն՝ Երեւանի քաղաքապետարանը գնահատող ընկերության կասկածելի փաստաթղթավորման միջոցով բնակարանները ցանկանում է «վերցնել» չնչին գումարի, այլ կերպ ասած՝ «կոպեկների» դիմաց: Մինչդեռ, օրենքը հստակ սահմանում է, որ օտարվող սեփականության շուկայական արժեքը չպետք է ներառի սեփականության արժեքի որեւէ նվազեցում կամ ավելացում: Ըստ այդմ, քաղաքացիներին պետք է տրամադրվի լիարժեք փոխհատուցում, որը վերջիններս կստանային, եթե շենքը լիներ բարեկարգ վիճակում:

— Հետեւապես, Արզումանյան փողոցի 10 շենքի բնակիչների խնդրի լուծման հնարավորություն դեռ կա՞:

— Արդեն իսկ ձեռնարկել ենք: ՀՀ կառավարության 13.04.2023 թվականի թիվ 530-Ն որոշումը մասնակի՝ քաղաք Երեւան, Աջափնյակ, Արզումանյան փողոց թիվ 10 (տասը) շենքին վերաբերող դրույթների մասով, դեռեւս 2023թ. մայիս ամսին վիճարկվել է ՀՀ Վարչական դատարանում: Իմ եւ իմ վստահորդների՝ բնակարանների սեփականատերերի պնդմամբ՝ կառավարության որոշումը հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող Օրենքի դրույթներին եւ անվավեր է, քանի որ խախտված է բացառիկության սկզբունքը: Դատարանը գործը քննում է հինգ դատավորի կազմով, վճիռ դեռեւս չի հրապարակվել: Միաժամանակ, բանակցություններ են ընթացքում ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ, որոնք առայժմ անարդյունավետ են: Իմ եւ իմ վստահորդների՝ բնակարանների սեփականատերերի համար ցավալի, բայցեւ կանխատեսելի էր, որ ՀՀ կառավարությունից եւ Երեւանի քաղաքապետարանից օգտավետ քննարկումներ ակնկալելն անիմաստ էր, այնպես որ, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն  իրականացվելու է դատական կարգով՝ հնարավոր բոլոր ատյաններում: 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода