Պուտինը պետական այց կկատարի Չինաստան
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականին պետական այց կկատարի Չինաստան: Այդ մասին ապրիլի 9-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-9-ը Չինաստանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախարարին ընդունել է ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպինը։
«Չինաստանի ղեկավարը ողջունել է Սերգեյ Լավրովի այցը Պեկին՝ որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի՝ Չինաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցի համակողմանի նախապատրաստման կարևոր փուլ, բարձր է գնահատել ռուս-չինական հարաբերությունները, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ աշխարհում բարդ իրավիճակի պայմաններում, նշվել է Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Բացի այդ, ՉԺՀ նախագահը ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչության կապակցությամբ, հաստատել Ռուսաստանի վճռական աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։
Լավրովը և Վան Յին քննարկել են բարձր մակարդակներում երկու երկրների համագործակցության հարցեր։ Քննարկվել է իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Ուկրաինայում։