Ամերիկացի փորձագետը նշել է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորներին
ՄիջազգայինՀայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են, ամերիկյան Conservative ամսագրի համար հոդվածում գրում է Պետդեպարտամենտի ռուս-ամերիկյան նախագահական երկկողմ հանձնաժողովի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը։
Քարդինի խոսքով՝ այս պահին ակնհայտ է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը «չի կարող և չի ցանկանում պատկերացնել մի աշխարհ, որտեղ Իրանն ու Ռուսաստանը գլխավոր չարագործները չեն»։ Քարդենը նաեւ նշում է, որ աշխարհի նման պատկերը նկատելիորեն հակասում է իրականությանը։
«Իրականում, որքան էլ դա ակնհայտ և ոչ առանձնապես հաճելի լինի Վաշինգտոնի պաշտոնյաների համար, Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորներն են Ռուսաստանը և Իրանը»,- ասել է Քարդինը։