Ռուսական բանակը մտավ Կրասնոգորովկա. Bild (Քարտեզ)
ՄիջազգայինBild-ը հաստատում է, որ ռուսական բանակը մտել է Կրասնոգորովկա: Խոսքը Դոնեցկ քաղաքի մերձակայքում գտնվող ուկրաինական վերահսկողությամբ վերջին խոշոր բնակավայրի մասին է, որի ազատագրման դեպքում ռուսական բանակի համար առաջ շարժվելու մի քանի ուղղություն է բացվում:
Դատելով կադրերից՝ ռուսական զորքերը զրահամեքենաներով բնակավայր են մտել հարավ-արևելքից՝ Մարինկայի մերձակայքից՝ հատելով երկաթուղային գիծը, գրում է Bild-ի ռազմական փորձագետ Յուլիան Ռոպկեն, ով ուսումնասիրել է մարտերի տեսագրությունները։
Ակնհայտ է, որ «Ռուսաստանը հաջողությամբ մուտք է գործել Կրասնոգորովկայի հարավում և այժմ զբաղեցնում է մի քանի բնակելի տարածքներ երկաթուղային գծերից հարավ և հյուսիս»,- գրում է Ռոպկեն: