Սպերցյանը կարիերան շարունակելու երկու նոր տարբերակ ունի
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային մրցավազքին միացել են «Սելթիկը» և «Ռեյնջերսը», հայտնում է բրիտանական HITC-ը։
Երկու ակումբներն էլ հետաքրքրված են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ են 15 միլիոն եվրո հատկացնել ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու համար։