Iravunk.com | ՍԿԱՆԴԱԼ. Ես առաջարկում եմ էդ 25.000 տանք Գագիկին, որ ամեն ամիս կոխի…. Կնոջ նկատմամբ բռնություն գործադրող ու «վայելչախոս» ավագանու անդամը
«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ

ՍԿԱՆԴԱԼ. Ես առաջարկում եմ էդ 25.000 տանք Գագիկին, որ ամեն ամիս կոխի…. Կնոջ նկատմամբ բռնություն գործադրող ու «վայելչախոս» ավագանու անդամը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը, ինչպես այսօր՝ ավագանու նիստի ժամանակ պարզվեց, ընդունակ է ոչ միայն իրեն հատուկ տոնայնությամբ ու ոճով և, ինչպես ասում են՝ անողոք քննադատել քաղաքապետարանի աշխատանքները, հատկապես՝ «ծախսած միլիոնները», այլ նաև… ձեռքերին ազատություն տալ՝ ծեծի ենթարկել կնոջը։

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն այսօր ավագանու նիստի ժամանակ հորդորեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Պեդրո Զարոկյանին որոնել իր անվանումը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

«Դատալեքս»-ում, իրոք, գտանք ընդդեմ Զարոկյանին ներկայացված հայց, որով տուժող է Իվետա Ղազարյանը՝ Զարոկյանի կինը։ «Պեդրո Զարոկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքի Նորքի 13 փողոցի 44 տան հյուրասենյակում ծեծել և կատարել է այլ բռնի գործողություններ Իվետա Ղազարյանի նկատմամբ»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ։ Սույն գործով ուշագրավ զարգացում է տեղի ունեցել. 2020 թ. կայացած նիստում դատարանը ստացել է տուժողի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ հաշտվել է ամբաստանյալի հետ ու նրա նկատմամբ բողոք չունի և խնդրել է նաև կարճել քրեական գործի վարույթը:

23.04.2020թ. դատական նիստում ամբաստանյալ Պեդրո Հադանի Զարոկյանը հայտնել է, որ չի առարկում իր նկատմամբ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն:

Մեղադրող Մ. Գեղամյանը նույնպես նշել է, որ նման պայմաններում չի առարկում ամբաստանյալ Պեդրո Զարոկյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման և քրեական գործի վարույթի կարճման դեմ: Ըստ այդմ էլ դատարանը որոշել է ամբաստանյալ Պեդրո Զարոկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ:

«Դատալեքսում» Ի. Ղազարյանի կողմից ընդդեմ Զարոկյանի ներկայացվել են նաև քաղաքացիական հայցեր, որոնցից մեկը ամուսնալուծության պահանջի մասին է, մյուսը՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու, մյուսով էլ՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի։

Քաղաքացիական մեկ այլ գործ էլ ընդդեմ Զարոկյանի ներկայացվել է 2016-ին՝ Ռաֆայել Վեքիլյանի կողմից՝ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորելու և հրապարակային վիրավորանք հասցնելու կապակցությամբ

1.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Դիմելով դատարան՝ Ռ. Վեքիլյանը հայտնել է, որ ինքը 25.12.2015թ. հանդիսանում է ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը և բնակվում է Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի բնակարանում։ Հիշյալ ընկերությունը զբաղվում է կոմունալ ծառայությունների մատուցման գործունեությամբ և սպասարկում է մասնավորապես նաև այն շենքը, որտեղ բնակվում է Զարոկյանը։ Ընկերության մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառողների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու անհրաժեշտության մասին ինչպես ինքը, այնպես էլ ընկերության այլ աշխատակիցներ բազմիցս բարձրաձայնել են շենքի բնակիչներին, սակայն առաջարկները քննարկման առարկա չեն դարձել, ինչի արդյունքում նույն շենքի բնակիչների մի մասի առաջարկով նույն խնդիրը բարձրաձայնել է շենքի համատիրության կառավարիչը՝ համատիրության էլ. փոստի [email protected] հասցեից նույն շենքի բնակիչների էլ. փոստի հասցեներին ուղարկելով առաջարկություն՝ 5-օրյա ժամկետում բնակիչներից տեսակետներ ու առաջարկություններ ստանալու ակնկալիքով՝ բնակիչների և իր գլխավորած ընկերության միջև կնքվելիք պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Առաջարկն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է շուրջ 70 հասցեատերերի:

Պեդրո Զարոկյանն ի պատասխան վերը նշված առաջարկի՝ էլեկտրոնային փոստի միջոցով նույն օրը լատինատառ հայերենով վիրավորական խոսքեր է գրել և ուղարկել էլեկտրոնային համապատասխան հասցեով, իսկ պատճենը՝ մյուս բնակիչների էլեկտրոնային հասցեներով, որով վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Հայցվորը մեջբերել է Զարոկյանի հաղորդագրության բովանդակությունը. «Ես առաջարկում եմ էդ 25.000 տանք Գագիկին, որ ամեն ամիս կոխի Վեքիլյանի (մարմնի մասի ժարգոնային անվանում-խմբ.) մեջ մեր շենքի բակում բոլորի դիմաց։ Այլ կերպ համաձայն չեմ 25.000 դրամ մուծեմ։ Պեդրո»: Նշված նամակը 22.07.2016թ. դրությամբ ընթեռնելի է եղել և մինչ օրս ընթեռնելի է բոլոր բնակիչներին։ Տվյալ դեպքում պատասխանողի հրապարակած արտահայտությունը նսեմացնում է իր պատիվը, ուղղված է կոնկրետ իրեն և հրապարակային է, քանի որ այն հասանելի և ընթեռնելի է մոտ 70 անձանց»:

Դատարանը, սակայն, վճռել է Վեքիլյանի հայցն ընդդեմ Զարոկյանի մերժել: Մերժման հիմքերից մեկը եղել է հայցային վաղեմությունը՝ բաց է թողնվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված մեկամսյա ժամկետը: Եվ բացի դրանից՝ հայցվորի կողմից ի հիմնավորումն վիրավորական արտահայտություններ իր հասցեին հնչած լինելու հանգամանքի, Դատարանին ներկայացրել է լատինատառ նամակ էլեկտրոնային կայքից, որի կապակցությամբ Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջը, քննարկման առարկա է դարձրել այն՝ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխանեցնելու և հայերեն պատշաճ թարգմանությամբ Դատարանին ներկայացնելու հանգամանքը, մինչդեռ հայցվորի կողմից այդպիսին չի ներկայացվել:

Նշենք, որ Զարոկյանը ծնվել է Թեհրանում, 1986թ. Իրանից տեղափոխվել է ԱՄՆ, Հայաստան է տեղափոխվել 2009թ.-ին։

 



Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ Թբիլիսիում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода