ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ են մարդիկ նվիրում միմյանց Ամանորին աշխարհի տարբեր երկրներում

03.01.2018 13:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ են մարդիկ նվիրում միմյանց Ամանորին աշխարհի տարբեր երկրներում

Նոր տարին ամենախորհրդավոր տոներից է, որը մարդկանց առաջ բացում է բարի հեքիաթների ու կախարդանքի դռները: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին՝ ժամացույցի վերջին զարկերի հետ, գալիս է Նոր տարին, ու առավոտյան երեխաները եղևնու տակ որոնում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի ուղարկած նվերները:

Հայտնի է՝ ինչու էր հոսպիտալացվել Շառլ Ազնավուրը

Երջանիկ ճապոնացիները, զուսպ անգլիացիները, տաքարյուն ֆինները, սիրառատ ֆրանսիացիները՝ բոլորն են տոնում Նոր տարին: Բոլորն են սպասում Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին, պահում երազանքներ ու նվերներ տալիս, գրում է megairk.ru-ն:

Ամանորյա նվերներ տալու սովորույթը գալիս է Հին Հռոմից: Ասում են՝ առաջին նվերները եղել են դափնու տերևներ, որոնք երջանկություն ու հաջողություն էին կանխատեսում եկող տարում:

«Ցանկանում եմ բարենպաստ ու երջանիկ Նոր տարի»,- գրում էին հռոմեացիները ամանորյա նվերների վրա, երբեմն գրում էին նաև հումորային բանաստեղծություններ:

Ավստրիացիները նախընտրում են Նոր տարուն նվիրել կենցաղում անհրաժեշտ իրեր: Քանի որ Ավստրիայում կյանքը բավական թանկ է, ընտանիքների մեծ մասը նախընտրում է Նոր տարուն գեղեցիկ հագուստ կամ աքսեսուարներ ստանալ:

Բացի գործնական նվերներից՝ այս տարի ընդունված է նվիրել Վիեննայի հանրաճանաչ օպերայի տոնական երեկոյի հրավիրատոմս: Ուշադրության նման նշանները գնահատում են թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ավստրիացիները:

Անգլիացիները անընդունելի են համարում ճոխ նվերներ նվիրելը: Նրանք երբեք որպես ամանորյա նվեր չեն նվիրի որևէ թանկարժեք, եզակի հուշանվեր կամ զարդ, սիրում են նվիրել բրելոկներ, բուրավետ մոմեր, գեղեցիկ տիկնիկներ կամ թեյ պատրաստելու գդալներ: Դրանք սրտաբացության և ուշադրության արտահայտություն են:

Ամերիկացիները, օրինակ, սիրում են ճոխ նվերներ կատարել: Նրանք նվերների համար միջինը ծախսում են 50-800 դոլար:

Ամերիկացիիները միմյանց նվիրում են սիգարներ, գինի, օծանելիք, շարֆեր: Ընդունված է նվերն անել կտրոնով: Կտրոնը պետք է նրա համար, որ հարկ եղած դեպքում այն վերադարձվի խանութին:

Բելգիացիները տոնին մոտենում են պատասխանատվությամբ և ոչ թե որպես հաճելի ժամանց: Նվիրողը նվերի իմաստը բացատրում է բանավոր կամ դրան փակցված բացիկի միջոցով, և ընտրությունը երբեք պատահական չի լինում. նվիրում են այն, ինչ իրականում պետք է տվյալ մարդուն:

Բուլղարացիները Նոր տարուն նվիրում են հոնի փայտիկներ, որոնք մարմնավորում են եկող տարվա ամենալավ բաները:

Հունգարացիները սիրում են միմյանց նվիրել գրքեր, հաստ գուլպաներ, սահնակներ: Երեխաները մեծահասակներին նիրում են իրենց պատրաստած նվերները:

Հոլանդացի երեխաները Նոր տարում ստանում են քաղցավենիքով ու բլիթներով տոպրակներ, որոնք, ավանդության համաձայն, նրանց կոշիկների մեջ են դնում ոգիները:

Ցեղասպանության տարելիցին հայ կարատեիստը Թուրքիայից վերադարձել է հաղթանակով (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА