«Սա դեռ սկիզբն է...» (Պրեմիերա)
Արխիվ 16-20
Երգչուհի ԱՐՄԱ ԳԱԼՈՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր տոնական տեսահոլովակը՝ նկարահանված հայտնի «Holly Jolly» երգի հիման վրա: Նշենք, որ այս երգը մինչ այժմ հայտնի է եղել կանադացի փոփ-ջազային երգիչ, Grammy եւ Juno Awards մրցանակների մրցանակակիր ՄԱՅՔԼ ԲՈՒԲԼԵԻ կատարմամբ, սակայն այն ոչ պակաս հիթային է հնչում Արմայի մատուցմամբ:
Ի դեպ, երգչուհին հրապարակելով նոր տեսահոլովակը՝ նշել է. «Հավատացե՛ք, ձեր երազանքներին եւ այն կկատարվի... Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում ամենայն բարիք։ Աստծով օրհնված տարի ամենքիս։ Բարի դիտում եմ մաղթում բոլորին»։ Իսկ որպես հետգրություն՝ հավելել է. «Սա դեռ սկիզբն է...»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ