«Թող մարդիկ ապրեն առանց չարության ու ատելության». Հենրիխ Մխիթարյան
Արխիվ 16-20
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ շնորհավորել է Ամանորի կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Իմ սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների եւ բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով եւ հարգելով միմյանց, միասնական եւ առանց չարության ու ատելության: Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի եւ պահի վառ: Սիրով՝ Հենո»: