«Լիվերպուլը» սահմանեց Եվրոպայի 5 առաջատար լիգաների ռեկորդ
Արխիվ 16-20
Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլը», 22-րդ տուրում 1։0 հաշվով պարտության մատնելով Լոնդոնի «Տոտենհեմին», սահմանեց Եվրոպահի 5 առաջատար լիգաների ռեկորդը։ Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում«Լիվերպուլը» միակ թիմն է, որին հաջողվեց 20 հաղթանակ տանել առաջնության առաջին 21 խաղում։
«Լիվերպուլը» 21 խաղում վաստակել է 61 միավոր, ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում։
Պրեմյեր լիգայի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ունի 16 միավորի առավելություն, մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել։